ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հայտարարել է, որ շարունակում է աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և աններելի ագրեսիայի համար։ Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ընթացքում։ «Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի 120...
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիշում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը։ Կոնգրեսականն այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։ «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կ...
Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Նախագիծն ընդունվեց կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստում։ Գյուրջինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։ Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն համալսարանը ճգնաժամից դուրս բերելու հարցում։
Փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում հավաքագրած ներկայացրել է բոլոր այն քաղաքական ուժերի, կազմակերպությունների սատարող հայտարարությունները, որոնցով նրանք աջակցում են Սամվել Վարդանյանին և դատապարտում վերջինիս հետ կապված միջադեպի նկատմամբ իշխանության ցուցաբերած ակնհայտ բռնաճնշումները: «Առաջարկում եմ մենք մեր համար գրանցենք, թե որ կազմակերպություններն են արձագանքել Սամվել Վարդանյանի վրա ոստիկանների հանցակցությամբ հարձակման դեպքին, իսկ որ կազմակերպությունները՝ ոչ, ընդ որում հետաքրքիր կլինի նաև, այսպես ասած, «սորոսակ...
2018 թվականի հեղափոխության ընթացքում քչերը կարող էին մտածել, որ հեղափոխությունից վեց տարի անց այս իշխանություններն արժանանալու են հանրային պարսավանքի ամենաբարձր մակարդակին: Ժողովրդի ծոցից ելածներն այսօր իրապես մերժված են հենց շարքային քաղաքացիների կողմից և դա ապացուցող դրվագներն ավելի քան շատ են: Դիցուք՝ 2021 թվականին Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանին ընդունեցին բողոքի ակցիաներով, սուլոցներով և արդեն համացանցի մեմ դարձած «սյունյաց ողջույններով»: Կամ հիշենք, թե ինչպես Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ...
Երկու օր առաջ երթուղային ավտոբուսում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին տեսնելով՝ քաղաքացիներից մեկը թույլ չէր տվել իջնել ու անվանել էր «հակահայ…, ժեխ, բիձա» եւ այլն: Քաղաքացին, որն, ինչպես հետո պարզվեց, Սամվել Վարդանյանն էր, ձերբակալվել է խուլիգանության համար: Դրվագից հետո իշխանությունները՝ ԱԺ նախագահից մինչև պատգամավորներ և ՔՊ-ին լոյալ քաղաքագետներ ամենաբարձր ամբիոններից՝ ընդուպ Հ1-ի եթերից կոչ են արել իբրև թե խուլիգանական արարքի համար ամենախիստ ձևով պատժել Վարդանյանին: Երեկ էլ արդեն հայտնի դարձավ, ...