Արարատի մարզում ГАЗ 3102-ի վարորդը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նա տեղափոխվել է հիվանդանոց Արցախի նախագահը հնարավոր է համարել նախագահական նստավայրի տեղափոխումը Շուշի «Աէրոֆլոտ»-ում կարծել են, որ օգոստոսի 13-ից ԱԴ-ն չի երկարացվի և նախատեսել են վերականգնել կանոնավոր չվերթները. Մարուքյան Սեպտեմբերի 1-ից Արցախի 155 չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ Չեմ նկարահանվելու այլևս ոչ բաց տեսարաններում, ոչ էլ առհասարակ. ինչ է փոխվել Անաիս Սարդարյանի կյանքում (տեսանյութ) ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ Հայաստանը կորոնավիրուսի բուժման համար ամենաէժան դեղն է ձեռք բերել. այն «Ռեմդեսիվիր»-ի հնդկական ջեներիկն է Կոտայքի մարզում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր «Այս ծանր օրերը պետք է սկիզբը դառնան ապագա վերելքի». Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ֆիզիկա- մաթեմատիկական դպրոցի հիմնադրման հարց 

«Հայաստանի բույրերը». Նիկոլ Փաշինյանը հատված է հրապարակել իր գրքից

Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հատված է ներկայացրել իր «Երկրի հակառակ կողմը» վեպից:

«Հայաստանի բույրերը

Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են՝ աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, և այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր։ Մլլացող խաշամից է թախիծը բուրում։ Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, ուր մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը։ Խաշամը դժվար է այրվում, և որպես կանոն՝ կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ, և թախիծի բույրով ներկում մթնոլորտը։

Ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով։ Հիմա աշուն է, և եթե դուք Հայաստանում եք` երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, և ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով։ Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում։ Թե չէ՝ ո՞վ է խաշամ այրում Երևանի կենտրոնում։ Կամ գուցե խաշամն ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից։

Մլլացող խաշամը թախիծի բույր ունի։ Սա աշնան բույրն է, Հայաստանի աշնան բույրը։

Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ՝ բույրեր։ Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, և փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս՝ կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե դեռ ոչ։ Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով։

Այդ երեքից մեկը մլլացող խաշամի բույրն է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող։ Սա Հայաստանում ապրող մարդկանց, մեր հոգիների բույրն է։ Սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ մելամաղձոտ են։ Ուղղակի այստեղ հոգիները, մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման՝ երկինքը պատելով թախիծի բույրով։ Եւ ծխի հետ տարածվող այդ բույրը ջերմության ու եռանդի է վերածվում՝ միայն երբ բռնկվում է խաշամը։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը։ Հնարավոր չէ մարել այդ կրակը։ Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար։ Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի փոքրիկ քամի։ Իսկ մինչ այդ խաշամը մլլում է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող, և թախիծի տարածվող այդ բույրը վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը։ Եւ այդ կրակի բորբոքումն է, որ մթնոլորտը մաքրում է թախիծի բույրից…

Դա, ուրեմն, Հայաստանի առաջին բույրն է` մլլացող խաշամի բույրը։

Հաջորդը խորովածի բույրն է, որ դարձյալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում` բնակելի թե անմարդաբնակ։ Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները։

Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այսպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը։ Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ…

Հաջորդը, ամենանուրբն ու սիրելին` լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը։ Սա Հայաստանի կանանց բույրն է. արբունքի ու կանացիության, մայրության ու կանացի սիրո բոլոր դրսևորումների բույրը։ Այսպես բուրում են մեր մայրերը` մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք։ Այսպես բուրում են նաև մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար։

Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես…

«Երկրի հակառակ կողմը» վեպից»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլը ի վիճակի չէր այլ կերպ ապահովել մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները. Աշոտյան Արարատի մարզում ГАЗ 3102-ի վարորդը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նա տեղափոխվել է հիվանդանոցԱրցախի նախագահը հնարավոր է համարել նախագահական նստավայրի տեղափոխումը Շուշի «Աէրոֆլոտ»-ում կարծել են, որ օգոստոսի 13-ից ԱԴ-ն չի երկարացվի և նախատեսել են վերականգնել կանոնավոր չվերթները. Մարուքյան MMA-ի ռուս մարզուհին լողազգեստով ցուցադրել է սեքսուալ մարմինը (լուսանկար)Կարմիր Կատարի խառնարանային լիճը կարող է ամբողջությամբ ցամաքել. ահազանգՍեպտեմբերի 1-ից Արցախի 155 չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը վիրավորել է թուրք զինվորականներին Չեմ նկարահանվելու այլևս ոչ բաց տեսարաններում, ոչ էլ առհասարակ. ինչ է փոխվել Անաիս Սարդարյանի կյանքում (տեսանյութ) ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ Տիխանովսկայայի տեսաուղերձներն արվել են ճնշումների ներքո (տեսանյութ) Հայաստանը կորոնավիրուսի բուժման համար ամենաէժան դեղն է ձեռք բերել. այն «Ռեմդեսիվիր»-ի հնդկական ջեներիկն էԿոտայքի մարզում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավորԱնհարմար իրավիճակ «սորոսականների» համար«Այս ծանր օրերը պետք է սկիզբը դառնան ապագա վերելքի». Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Բելառուսում լարված իրավիճակ է (տեսանյութ) Արցախի նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ֆիզիկա- մաթեմատիկական դպրոցի հիմնադրման հարցԿվերադառնա՞ արդյոք արձակուրդից Հայկ Մարությանը«Էսօր ժամը 17:00-ին Մետրոնոմի Մինիսոյում էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս». քաղաքացին ահազանգում է (լուսանկարներ) 10-ամյակների կեղտից մաքրվել է Վեդու գերեզմանատան հարակից տարածքը24 և 33-ամյա երկու տղամարդ 470.000 դրամի կենցաղային ապրանք են հափշտակել Սուրենավան գյուղի մի տնից (տեսանյութ)Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ Մոլորակի ամենագեղեցիկ ջրվեժները (լուսանկարներ)Միա Խալիֆան Բեյրութի պայթյունից տուժածների համար մոտ 100 հազար դոլար է հավաքել` աճուդի հանելով պոռնոֆիլմերի իր հայտնի ակնոցը (լուսանկարներ)Երկրի վրա ամենաանսովոր վայրերը (լուսանկարներ)Արցախ է այցելել ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանը ոչնչով չի զիջում Լուկաշենկոյին՝ թե՛ որպես դիկտատոր, թե՛ որպես պոպուլիստ․ Միհրան ՀակոբյանՀայաստանում ևս համավարակի ազդեցությամբ գրանցվել է տնտեսական ակտիվության անկում Շիրակի մարզպետն արձակուրդ է մեկնումՆախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը (տեսանյութ)5 պատճառ, թե ինչու են երիտասարդ աղջիկները ցանկանում սեքսով զբաղվել մեծահասակ տղամարդկանց հետ Հանգստի համար աշխարհի լավագույն վայրերը (լուսանկարներ)Արդարադատության նախարարությունը մերժել է փաստաբանների պալատի առաջարկը Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (տեսանյութ) Երկրագնդի վրա բնական ծագմամբ ամենագեղեցիկ վայրերը (լուսանկարներ)Օրվա կադրը. «Երբ մարդասիրությունը սահմաններ չունի, COVID-ն էլ խոչընդոտ չէ»«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին «Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները Դիանա Շատվերյանը վարակվել է կորոնավիրուսովՆիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին. «Հրապարակ» Դավիթ Մանուկյանը Բուզովային 3,5 միլոն ռուբլի արժողությամբ ապարանջան է նվիրելՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Կարծում եմ՝ Նոան Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է. Բերեզովսկի Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու․ հայտարարությունՉինական ներդրումների համար մեր երկրում չկան ոչ քաղաքական, որ էլ տնտեսական հիմքեր․ ԱշոտյանԱԺ-ն առաջին անգամ կկիրառի Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին չշնորհավորելու տարբերակ չուներ. քաղաքագետԱլսուն առաջին անգամ որդու հետ լուսանկար է հրապարակել Հայաստանից դուրս ապրող թոշակառուները խնդրի առաջ են կանգնել. թոշակը չեն կարողանում ստանալ
Ամենադիտված