4 կգ թմրանյութ տեղափոխելու համար կինը հղի է ձևացել (լուսանկարներ)
ДругоеԱրգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը Թվիթերի իր էջում հրապարակել է վառ երևակայություն ունեցող զույգի լուսանկարները, ովքեր փորձել են յուրօրինակ կերպով թմրանյութ տեղափոխել։ Ըստ նախարարի՝ նրանք փորձել են սահմանից անցկացնել մի քանի կիլոգրամ թմրանյութ, որի մեծ մասը թաքնված է եղել կնոջ «որովայնի» մեջ:
Օսլայի մածուկի միջոցով կինը պատրաստել է մեծ գնդակ, որում տեղադրել է 4.1 կգ ընդհանուր քաշով15 փաթեթ մարիխուանա: Զույգին ձերբակալել են Չիլիի հետ Արգենտինայի սահմանին: Ենթադրվում է՝ մաքսանենգները նպատակ են ունեցել թմրանյութերը Մենդոզայից տեղափոխել Սանտա Կրուզ քաղաք:
Մաքսային ծառայության աշխատակիցները ստուգման ընթացքում տղամարդու մոտից հայտնաբերել են մարիխուանայի երկու փաթեթ, որից հետո որոշել են ստուգել նաև «ապագա մայրիկին»:
Նրանց անուններն առայժմ չեն հրապարակվում՝ ելնելով հետաքննության շահերից: