Իտալիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտված է

Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Իտալիայի ընտրանուն:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտված է. մերոնք պարտվում են 0:4 հաշվով:
Խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց Չիրո Իմոբիլեն, մեկ րոպե անց աչքի ընկավ նաև Նիկոլո Ձանիոլոն:
29-րդ րոպեին Նիկոլո Բարելան խփեց իր թիմի 3-րդ գոլը, իսկ երեք րոպե անց Իմոբիլեն իր երկրորդ գոլը հեղինակեց այս խաղում:
Այժմ ընդմիջում է: