Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

Ընդդիմադիր և վարչապետ Փաշինյանի «երկվությունը». ինչպես փոխվեց նրա կարծիքն օլիգարխների մասին

Վերլուծական
Հեղափոխությունից առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր դառնում «օրվա նյուզմեյքերը»՝ իշխանական օլիգարխների հասցեին հնչեցրած իր կոշտ ու սադրիչ հայտարարություններով կամ, ինչու ոչ, նաև մեղադրանքներով: Անցան տարիներ և հետաքրքիր է համեմատել, թե արդեն այսօր ինչպես է փոխվել վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունը վերոնշյալ օդիոզ դեմքերի հանդեպ:
 
Բոլորս էլ քաջ հիշում ենք, թե ինչ էպիտետներով էր Փաշինյանը կնքում ՀՀԿ ֆինանսական կտուրը հանդիսացող Սամվել Ալեքսանյանին: 2012-ի մարտին, դեռևս որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որ Սամվել Ալեքսանյանին զրկեն պատգամավորական մանդատից: Նա նամակ է հղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին՝ նշելով, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանում կեսից ավելին բացակայել է, ինչը ենթադրում է, որ նա պետք է զրկվի մանդատից: Նիկոլ Փաշինյանը պահանջել է ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Սամվել Ալեքսանյանի բացակայությունները հարգելի են համարվել: 2012թ. ապրիլին արդեն Փաշինյանը պահանջում է, որ ուժը կորցրած համարեն Սամվել Ալեքսանյանի գրանցումը՝ որպես պատգամավորության թեկնածու: Արդեն 2016-ին Փաշինյանը ՀՔԾ էր դիմում բացահայտելու Ալեքսանյանի մասնակցությամբ հանցավոր սխեման, որի մասին այսօր մոռացել է, ինչպես նաև մոռացել է իր բոլոր նախկինում արված հայտարարությունները, և այսօր Ալեքսանյանը գրեթե ամենուր ուղեկցում է Փաշինյանին՝ լինելով վերջինիս սրտի օլիգարխը:
 
Պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի առանցքային դերակատարներից և մեղավորներից մեկը Հովիկ Աբրահամյանն է: Նա վարչապետ դառնալուց առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ելքի» առաջարկը՝ Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին, այսպիսի հարցադրում արեց. «ՀՔԾ-ն մուտք գործե՞լ է ԱԱԾ՝ առգրավելու այդ հազարավոր ժամեր տեսագրությունները, արե՞լ եք, թե՞ չեք արել: Իհարկե, չեք արել: Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք, Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք, ՊՆ-ում շտաբ էր ձեւավորվել Սերժ Սարգսյանի այլընտրանքային, բացահայտե՞լ եք հանգամանքները»: Ուշագրավ էր նաեւ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հովիկ Աբրահամյանի մասին, որը դարձյալ կապված է Մարտի 1-ի հետ: 2014-ի փետրվարի 26-ին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ, երբ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Փաշինյանը լքեց նիստերի դահլիճը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարոն Փաշինյանն իր այդ քայլն այսպես բացատրեց. «Ես չմասնակցեցի լռության րոպեին եւ դուրս եկա դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման եւ սպանությունների հետ, մարդիկ, ովքեր գտնում են անմիջական կատարողներ, նրանց հետ կողք կողքի կանգնել եւ հարգել զոհերի հիշատակը ես չեմ կարող…Դահլիճում ներկա են մարդիկ, ում ես մեղադրել եմ Մարտի 1-ի հեղաշրջումը իրականացնելու մեջ, մարդիկ կան, որոնց անունները շրջանառվել են, նրանք այսօր ԱԺ պատգամավորներ են. ներքին զորքերի նախկին հրամանատարն է այսօր ԱԺ պատգամավոր, Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը եւ Մարտի 1-ի առանցքային դերակատարներից մեկը, ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ»: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը այսքանից հետո որևէ կերպ Մարտի 1-ի գործով չի անցնում:
 
Հիշում ենք, թե ինչպես էր Փաշինյանը սափրում մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Առաքել Մովսիսյանի գլուխը, իսկ հեղափոխության օրերին պահանջում հրապարակից դուրս բերել Շմայսի սադրիչ բրիգադները: Այսօր Առաքել Մովսիսյանը նույնպես ազատության մեջ է և որևէ պահանջ նրանից իշխանությունները չունեն:
 
Փաշինյանը թիրախավորել էր նաև Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադիին, 2017-ին խորհրդարանական լսումների ժամանակ ակնարկելով, որ որոշ բուժհաստատություններ վերածվել են օլիգարխների օբյեկտների, այս բուժհաստատությունները, սակայն, իրենց կարգավիճակը չեն փոխել անգամ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո:
 
Եվ ամենահետաքրքիրը, իհարկե, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հասցեին Փաշինյանի հնչեցրած բազմաթիվ մեղադրանքներն են: Սաշիկ Սարգսյանը, ըստ Փաշինյանի, այն մարդն էր, ով փայ էր մտնում գրեթե բոլոր խոշոր բիզնեսներին, ում պատկանում էր արագաչափերի, կարմիր գծերի բիզնեսը: Այդ մեղադրանքները, սակայն, այդպես էլ միֆ մնացին, քանի որ հեղափոխությունից հետո Փաշինյանը չներկայացրեց նախկինում իր կողմից հնչեցրած մեղադրանքների գեթ մեկ ապացույց, իսկ ինքը Ալեքսանդր Սարգսյանը ազատության մեջ է, թե որտեղ՝ գիտեն միայն պատկան մարմինները, սակայն նրան հաճախ են տեսնում եվրոպական այս կամ այն հանգստյան գոտիներում:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Ամենադիտված