ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը
PoliticalՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն նոյեմբերի 19-ի Ազգային ժողովի նիստում ընդունվեց 90 կողմ և 1 դեմ ձայնով:
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ առաջարկվում է օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փաթեթով ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով համապատասխանեցվում է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն էր ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: