Քայլի Ջենները՝ գրավիչ կերպարում (լուսանկարներ)
ԼուսանկարներՌեալիթի-շոուի աստղ, գորածարար Քայլի Ջեններն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքով՝ կից հայտարարելով «Naughty List» անունը կրող շրթներկների նոր հավաքածուի թողարկման մասին:
Կադրերում երիտասարդ միլիարդատիրուհին կրում է կարմիր զգեստ, նույն գույնի ձեռնոցներ: Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը:
Լուսանկարներից մեկում Քայլին մերկ է, իսկ կուրծքը ծածկել է ժապավենակապով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քայլի Ջեններն իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառել Է Coty Inc. կոսմետիկայի ֆրանս-ամերիկյան արտադրողին: Բաժնետոմսերի 51 տոկոսի դիմաց Ջեններն ստացել Է 600 միլիոն դոլար: Coty-ն կստանձնի Kylie Cosmetics-ի ամբողջ պատասխանատվությունը, իսկ Քայլին կզբաղվի կրեատիվով եւ հաղորդակցություններով: