Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ Դրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ) Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում «Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից «Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստ Ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին «Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներին Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը «Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլ Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը 

Կատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը. ԱՆ-ը շրջանառության մեջ է դրել նոր օրենքի նախագիծ

Հայաստան

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագծով առաջարկվում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, ճշգրտել հայտարարագրման ենթակա գույքի տեսակները, վերանայել գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը, ճշգրտել պաշտոնատար անձանց կողմից ստացվող փոխառությունների և վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այսպիսով՝ նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն  նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Միաժամանակ, առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա:

Հայաստանում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Լիազորագրի ձևանմուշը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից: Այս կարգավորման ներդրումը հնարավորություն կտա խնայել լիազոր մարմնի ռեսուրսները, և լիազոր մարմինը ապահովված կլինի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությամբ: Գույքի հայտարարագրման ժամանակ Նախագծով հայտարարատուի վրա դրվում է պարտավորություն՝ ներկայացնելու նաև արտասահմանում գտնվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն:

Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել:

Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվելու նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ:  Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը:

Առաջարկվում է ներդնել  ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Նաև առաջարկվում է սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:

Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ: Նախագծով առաջարկվում է նվազեցնել Օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դրամական շեմը:

Այս փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, որը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է:

     

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամԴրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ)Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում«Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից«Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստԸնտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին«Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներինՄենք արդեն «Բարսելոնայի» համար որոշ կարևոր որոշումներ ենք կայացրել․ Բարտոմեու Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը«Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլՌուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունըՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ1992թ. այս օրը հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարարՄարջան Ավետիսյանն՝ առանց շպարի (լուսանկար) Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Աջափնյակ. հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում»Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածներըԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն (լուսանկարներ)Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպքԱղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա (տեսանյութ)Եվս մեկ այսպիսի հարցազրույց և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների երկիր. Հայկ ՄարտիրոսյանԱստղագուշակ՝ օգոստոսի 15-ի համարՀայրենի տանը. Նիկոլ ՓաշինյանՕրվա խորհուրդԳարեգին Բ-ն ցանկացել է ուխտատեղի կառուցել, բայց պարզել է՝ հողերը սեփականաշնորհված են․ «Ժողովուրդ»Նոր մանրամասներ «օրենքով գողեր» Ալեքսանդր Մակարյանի և Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից․ «Ժողովուրդ»Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում․ «Հրապարակ»Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ. «Հրապարակ»Անատի Սաքանյանը լողազգեստով ցուցադրել է շքեղ մարմինը (լուսանկար)Մինսկում ուժայինները ծեծել են ՀՀ քաղաքացու «Բավարիա»-«Բարսելոնա»` 2:8. Մյունխենյան թիմը ՉԼ կիսաեզրափակիչում էԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հրապարակել է ամուսնու լուսանկարը Արայիկ Հարությունյանի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել. խոսնակՓաշինյանը BBC-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը «Մահակներով խփել են, տաբատս իջեցրել». Բելառուսում ազատ արձակված ցույցի մասնակիցը պատմել է, թե ինչ դժոխքի միջով է անցել (տեսանյութ)Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին Բելառուսը Ռուսաստանին է փոխանցել ձերբակալված «Վագների խումբ» կազմակերպության անդամ 32 զինյալի «Անտարես»-ը 21 միլիոն դրամով կիրականացնի «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավը. 168.am Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան Ամուսինը կնոջ դավաճանության մասին իմացել է Google-ի քարտեզի միջոցով (լուսանկարներ) «Արցախյան գորգերի շունչը». Աննա Հակոբյանը ներկայացել է նոր ֆոտոշարքովՀՀ դեսպանը Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդելը մանուկ հասակում (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի շահը. նախարարԱՄՆ-ում արջը դուրս է եկել անտառից և մարդկանց հետ սեղան նստել (տեսանյութ) BBC-ի հարցազրույցում նախարարն ի ցույց դրեց ՀՀ արտաքին քաղաքականության սնանկությունը. Արմեն Այվազյան (տեսանյութ) Կպած հոնքերով մոդելի բրենդային ներքնազգեստով լուսանկարը զայրացրել է համացանցի օգտատերերինԼուկաշենկոն կոչ է արել բելառուսցիներին դուրս չգալ փողոց
Ամենադիտված