Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Միլանի քաղաքապետի հետ (տեսանյութ)
ՀասարակությունՊաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ: Հանդիպումը կայացավ Միլանում գտնվող ISPI միջազգային քաղաքագիտության ինստիտուտում:
Միլանի քաղաքապետը ողջույնի խոսքում հետաքրքրվեց` արդյոք առաջին անգամ է Փաշինյանը գտնվում Միլանում, ինչին ի պատասխան վարչապետը նշեց, որ` այո:
«Շնորհակալ եմ այցելության համար: Շատ ուրախ եմ ձեզ Միլանում ողջունելու համար: Միլանը բաց և միջազգային քաղաք է, ինչը հիմնական տարբերությունն է Իտալիայի այլ քաղաքների հետ համեմատած»,- ասաց քաղաքապետը: