Մեհրիբան Ալիևան պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան (լուսանկարներ)
ԱշխարհԱդրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:
Նոյեմբերի 21-ին Մոսկվայում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Մեդվեդևը և Ալիևան կքննարկեն ռուս-ադրբեջանական համագործակցությունն առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Մոսկվայի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի առաջին տիկնոջը դիմավորել են ՌԴ ԱԳՆ տեղակալ Ալեքսանդր Պանկինը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը և Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: