00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղ էր «Մանչեսթեր Սիթի»-ից (տեսանյութ)Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Մերկելը կհանդիպի Պուտինի եւ Զելենսկու հետ Փարիզում, հաջորդ շաբաթ. ԶԼՄ-ներ «Խփում են, թքում կապիկի վրա». լքված կապիկ` Վարդան Ղուկասյանի ռեստորանում (լուսանկարներ) «Հոֆենհայմը»-ը պարտվեց, Ադամյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)«Ջիգարխանյանի տարիքի տղամարդ»․ հայտնի է դարձել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նոր սիրելիի մասին Գազանաբար ասպիրանտուհուն սպանած ակադեմիկոս Սոկոլովն իր հանցագործության մասին գիրք է գրում Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ)

Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դատավորների բարեվարքության գնահատման վերաբերյալ օրենքի նախագծին:  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված հերթական գործողությունն է, որը միտված է անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ և արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականին, որը սահմանել ենք ռազմավարությամբ: Նախագծի հիմնական նպատակն է՝ ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար, հետևյալ դրություններով՝ գույքային դրության ստուգում, արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն, որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն»,- ասաց Բադասյանը:

Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար պատասխանատու է լինելու Բարձրագույն դատական խորհուրդը:

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էրոր Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվենայսպես ասած, vetting-իԱյսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական 

կապերի ու ծագումնաբանությանգույքային վիճակիդատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած 

գործունեությանանհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Փաթեթով առաջարկվող հիմնական բարեփոխումներն են՝

  1. Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

ա. Մասնավորապես, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոն սահմանել նաև գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաև գույքի փոփոխության դեպքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պատշաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով,

բ. Բոլոր կետերում ընդգծվել է, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

գ. հանվել է շփոթությունների տեղիք տվող՝ կոպիտ կարգապահական խախտման ինստիտուտը և հստակեցվել էական կարգապահական խախտման շրջանակները, դ. կարգապահական վարույթ հարուցելու առիթների (ոչ հիմքերի) ցանկում ավելացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որի վերաբերյալ վերջնական որոշում, կրկին, կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:

  1. Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապեսգործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Մասնավորապես, նոր տույժի տեսակներ են ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի, կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը: 
  2. Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը:
 

Այսպես,

ա) կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում,

բ) 5 տարի ժամկետով և միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել 2 տարի ժամկետով ընտրվող Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը նախատեսվել է նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովում,

գ) երկարացվել են կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները, քանի որ գործող ժամկետներն օբյեկտիվորեն հնարավորություն չեն ընձեռնում վարույթ հարուցող մարմիններին համարժեք արձագանքել կարգապահական խախտումներին,

դ) Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ,

ե) նախատեսվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու կառուցակարգ, որն ամբողջական դարձնելուն, սակայն, առկա են սահմանադրական խոչընդոտներ:

 

  1. Դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումները կատարելագործվել են. ներդրվել է գրավոր քննության արդյունքները բողոքարկելու կառուցակարգ, ինչպես նաև հարցազրույցի փուլից առաջ հատուկ դատավորի համար անհրաժեշտ որակների ստուգման համար մշակված հոգեբանական թեստավորման համակարգ: Ի հավելումն, թեկնածուների ընտրության համար սահմանվել է բաց քվեարկություն, ինչը կբարձրացնի գործընթացի թափանցիկությունը:
  2. Կարևոր է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ, ինչպես նաև դատավորի թեկնածուների հավակնորդերին և առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում իրավաբան գիտնականների ընգրկման պայմանների վերանայումը: Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց: Հարկ է ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված և խտրականությունը բացառող ընտրությանը և չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ:
  3. Մանրամասն կարգավորում է ստացել դատավորների գործունեության գնահատումը, նախատեսվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար հանձնաժողով:
  4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը  պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր      տրամադրելու մասով: Բացի այդ, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գույքային դրության ստուգման արդյունքում կարգապահական վարույթ նախաձեռնելու տարբերակ առաջարկվել է հանձնաժողովի կողմից Ազգային Ժողով միջնորդություն ներկայացնելու մոդելը, որն էլ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու նպատակով:
  5. Նախագծերի փաթեթով որդեգրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև բարեփոխումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների և դատավորների թեկնածուների, այլև այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում: Այս համատեքստում առաջարկվում է՝

 

  1. Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը, միաժամանակ, առաջարկվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսել պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց համար՝ սահմանելով նաև այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն: Միաժամանակ, որպես անձի իրավունքների պաշտպանության ապահովման երաշխիք նախագծով սահմանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝  իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորությունը:
  2. Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորության տրամադրումը:
  3. Հստակեցվում են դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ԿԿՀ լիազորությունները:
  4. Առաջարկվում է վերադառնալ ԿԿՀ կազմավորման մրցութային կարգին՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը և գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:
  5. Առաջարկվում է նաև ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:
Լրահոս
8 Դեկ
Գիտնականների նոր բացահայտումը. գեր կանայք ավելի խելացի ու ինտելեկտուալ են, քան նիհարները19-ամյա ուսանողուհին ամբողջովին մերկ է ձիավարում, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրի շատ կարևոր մի խնդրի վրա (լուսանկարներ)Ծնվել է Լայանայի երկրորդ երեխանՔարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղ էր «Մանչեսթեր Սիթի»-ից (տեսանյութ)Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Մերկելը կհանդիպի Պուտինի եւ Զելենսկու հետ Փարիզում, հաջորդ շաբաթ. ԶԼՄ-ներ «Խփում են, թքում կապիկի վրա». լքված կապիկ` Վարդան Ղուկասյանի ռեստորանում (լուսանկարներ) «Հոֆենհայմը»-ը պարտվեց, Ադամյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)«Ջիգարխանյանի տարիքի տղամարդ»․ հայտնի է դարձել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նոր սիրելիի մասին Գազանաբար ասպիրանտուհուն սպանած ակադեմիկոս Սոկոլովն իր հանցագործության մասին գիրք է գրում Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) Փլատակների տակից՝ կանաչ ծիլերԶինված և դիմակավորված թոռն ընկերների հետ ավազակային հարձակում է գործել տատիկի բնակարան, թալանել նրան. նրանք էին թալանել նաև «Ֆրեշ»-ն ու «Բոքոնիկ»-ը«Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը (տեսանյութ)Առողջապահական ծրագրի մասին վաղ է խոսել․ աշխատում ենք կտրուկ չլինել․ Ատոմ Ջանջուղազյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (լուսանկարներ) Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա․ Անի ՍամսոնյանԵրկրաշարժից 31 տարի անց վերագտած ժպիտներ (լուսանկարներ)Որքան գումար է վերադարձել բյուջե կոռուպցիոն բացահայտումների արդյունքում. ուշագրավ լռություն«Հարգելի՛ նախագծողներ, դուք ուղեղով եք մտածել, թե՞ հետույքով» (տեսանյութ)Բլոգեր, թե՞ պատգամավոր․ Աբդուլաևը պատրաստվում է ընտրություններին (լուսանկարներ, տեսանյութ) ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի Հարսանիքի ժամանակ Արամեի անակնկալ հայտնվելն ու զույգին նվիրված կատարումը հարսին ստիպեցին արտասվել (տեսանյութ)«Ամբոխին հմայելու Փաշինյանի խարիզման սկսում է ցնդել»Հնագետները Անգլիայում 1700 տարեկան անվնաս ձու են գտել Մայրն արթնացել է կոմայից՝ լսելով դստեր լացըԿոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են Այո՛, պարգևավճարներ տրվելու են. Ֆինանսների նախարարԿոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներինՉեք հասկանո՞ւմ, որ մեր հետ այդպես խոսել չի կարելի՝ հենց ձեր քաղաքական ապագայի համար. Բագրատ Եսայան Տարօրինակ ավտովթար Ռուսաստանում (տեսանյութ)Գյումրին ամուր է նաև կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը «ԼՕՖԹ»-ում հանդիպել է ձեռներեց կանանց հետ ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա ՎարդանյանԼոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել Չեմ պատկերացնում՝ ինչ է արվելու այդ գումարով. Գագա Ամատունին՝ Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսված 750 հազար դոլարի մասինՍկանդալային «բլոկ». ինչո՞վ են հասցրել աչքի ընկնել Նոր Հայաստանի պաշտոնյաներըՖինանսների նախարարությունն աշխատանք է տանում հարստության հարկման ուղղությամբ. նախարար Հանրապետության որոշ շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից 111 երեխաների և երիտասարդների օգնելու համար «Ժպիտների քաղաք»-ը տրամադրել է 63,894,000 ՀՀ դրամ. Աննա Հակոբյան ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր Լոբոդայի նոր լուսանկարը վախեցրել է երկրպագուներին (լուսանկար)Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր. Ջանջուղազյան Համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել․ Արմեն Սարգսյան Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հարգելի է երկրաշարժի զոհերի հիշատակը
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգ«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանՌուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Դաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)