Զինակոչիկը դանակահարել է զինկոմիսարիատի աշխատակցին և դիմել փախուստի
ОбществоԿոտայքի մարզի զինկոմիսարիատում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին ու դիմել փախուստի: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
«Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն, մեզ մոտից նյութերը փոխանցվել են ռազմական ոստիկանություն, որն էլ զբաղվում է գործով»,- ասաց նա:
Դեպքի վերաբերյալ մանրամասները ճշտելու համար մենք կապ հաստատեցինք նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը ևս հաստատեց տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։ Նա միայն նշեց, որ գործով զբաղվում են իրավապահ մարմինները։