Կարիերաս կավարտեմ «Բարսելոնա»-ում. Պիկե
Sport«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խերարդ Պիկեն մտադիր է կարիերան ավարտել կատալոնյան թիմում:
Այս մասին հայտնել է ինքը` ֆուտբոլիստը:
«Կարիերաս կավարտեմ «Բարսելոնա»-ում: Կխաղամ մինչև 2022թ-ն, բայց եթե խաղադաշտ դուրս չգամ` կավարտեմ ավելի շուտ»-Պիկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Պիկեն կատալոնյան թիմի հետ 8 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 6-ական անգամ Իսպանիայի Գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում, 3-ական անգամ Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում և Աշխարհի ակումբային առաջնությունում: