«Golden Boy» մրցանակի հավակնորդները
SportԻտալական Tuttosport պարբերականը հրապարակել է «Golden Boy» մրցանակի հավակնորդ երեք խաղացողների անունները:
Մրցանակը տրվում է Եվրոպայի` մինչև 21 տարեկան լավագույն խաղացողին:
Այս տարի մրցանակին հավակնում են Ժոաու Ֆելիշը («Ատլետիկո», Պորտուգալիա), Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա) և Կայ Հավերցը («Բայեր», Գերմանիա):
Ֆելիշը «Ատլետիկո»-ի կազմում այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, Սանչոն Դորմունդի «Բորուսիա»-ում դարձել է 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, Հավերցը «Բայեր»-ի կազմում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: