«Աչքիս դեմը թուրքի նման էրեխուս տարան» (տեսանյութ)
Video2015 թվականից տղաս անմեղ նստած ա բանտում: Սուտ վկաներ են բերել, վկաներին ստիպել ու սպառնացել են, որ ցուցմունք տան: Սկզբից մարդասպան դարձրին տղայիս, հետո ավելացրին, թե նաև բռնաբարել է: Դատարանի դահլիճում բոլոր ցուցմունք տվողները, բոլոր կեղծ վկաները բացահայտ ասեցին, որ իրենք չեն տեսել ոչ մի բան, իրենց ստիպում են ստել:
Սահակյան Ռիմայի որդուն 2015 թվականին ազատազրկել են սպանության մեղադրանքով: Նրա որդու հետ սպանությանը մասնակցելու մեղադրանքով ազատազրկվել են ևս չորս տղաներ: Տիկին Ռիման, պնդում է, որ որդին դատապարտվել է առանց որևէ հանցանք գործելու, որովհետև ոչ իր տղան, ոչ էլ սպանության մեջ մեղադրվող մյուս տղաները չեն ճանաչել մահացածին և կռվի պատճառ դարձած աղջկան: Իր որդու հանցանքն ապացուցող ոչ մի փաստ չկա, ասում է տիկին Ռիման:
«Իմ աչքի դեմը թուրքի նման երեխուս տարան, կործանեցին ջահել կյանքը անմեղ տեղը: Սարքած գործ էր, պիտի իրացնեին մեր անմեղ էրեխեքի վրա, ոչ մի իսկական վկա, ոչ մի իսկական ցուցմունքն ու ապացույց չեղավ էս գործով, բայց մեր անմեղ երեխաները գնացին բանտերը: 2020 թվականին լրանում է տիկին Ռիմայի որդու՝ Հրաչ Սահակյանի ազատազրկման ժամկետը, 15 տարի բանտում անցկացրած Հրաչն արդեն 38 տարեկան է: Շուտով տղես դուրս ա գալու, իմ միակ խնդրանքն ու պահանջն է, որ իրեն արդարացնեն, գոնե, այսքանից հետո»,-ասաց տիկին Ռիման: