00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ռոմա»-ն ոչ-ոքի խաղաց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ (տեսանյութ) Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն Նորբերտո Բրիասկո Բալեկյանը` «Բոկա Խունիորս»-ի ուշադրության կենտրոնումՄոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը Դոնի Ռոստովում հարկադրաբար վայրէջք է կատարել Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը Բերեզովսկին կհեռանա «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պաշտոնից Գնումներ՝ առանց մրցույթի. որտե՞ղ փնտրել կոռուպցիոն ռիսկերըՖուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու

Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։  Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը Միլան քաղաքում հանդիպում է ունեցել Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։ Միլանը հանդիսանում է Իտալիայի Լոմբարդիայի շրջանի մայրաքաղաքը։

Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՀՀ վարչապետին՝ Լոմբարդիայի փոխնահանգապետը նշել է. «Բարի գալուստ Իտալիա։ Հաճելի է ինչպես ի պաշտոնե, այնպես էլ անձամբ՝ հանդիպել Ձեզ՝ ծանոթ լինելով Ձեր պատմությանը։ Շնորհակալ եմ այս հանդիպման համար և նաև հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում Հայաստանի և Լոմբարդիայի նահանգի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն, ավելի կխորանան։ Մեր միջազգային հարաբերությունները հագեցած են. ես երեկ երեկոյան եմ վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցից։ Շատ հարուստ, լավ հարաբերություններ ունենք արտաքին աշխարհի հետ՝ և՛ հյուրընկալում ենք, և՛ արտագնա այցեր ենք կատարում։ Այսօր մեր նահանգի մայրաքաղաքը՝ Միլանը, հանդիսանում է աշխարհի ամենամեծաթիվ հյուպատոսություններ ունեցող քաղաքներից երկրորդը. այստեղ, այսպես ասած, միջազգային օդ են շնչում՝ ոչ միայն ձեռներեցության, գործարար առումով, այլև սոցիալական, միջազգային հարաբերությունների առումով։ Ձեզ ողջունում եմ մեր նահանգապետի անունից, որը Չինաստանում է գտնվում այցով և կվերադառնա կիրակի օրը։ Մեր տանը չենք կարողանում հանգիստ մնալ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ հանդիպելու և ծանոթանալու համար։ Ակնհայտ է, որ Իտալիայի հետ մեր հարաբերությունները նոր փուլ են թևակոխում, առաջին հերթին տնտեսական առումով։ Հատկապես Լոմբարդիա նահանգի հետ կարծում եմ գործակցության մեծ ներուժ կա, և դա առաջին հերթին ուզում է բիզնեսը։ Ձեզ մի օրինակ կարող եմ բերել. նախորդ տարի Ryanair ընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի Հայաստան թռիչքներ սկսելու համար, և երբ որոշումը կայացված էր, հաջորդ փուլում նրանք պիտի որոշեին, թե որտեղից են սկսում Հայաստանի հետ կապի ստեղծումը։ Անկեղծ պիտի ասեմ՝ ինձ համար անակնկալ էր, երբ ես իմացա, որ նրանք առաջին թռիչքները որոշել են անել Իտալիայից և հատկապես Միլանից և Հռոմից։ Եվ երբ ես ուզում էի հասկանալ այս որոշման պատճառը, հասկացա, որ առկա տնտեսական դինամիկան է, որ նրանց մղել է հենց այս ուղղություններով։ 2019 թվականի ընթացքում մենք երեք իտալական մասնակցությամբ բավական լուրջ նախագիծ ենք սկսել Հայաստանում։ «Ռենկո»-ն «Սիմենս»-ի հետ համատեղ 300 մլն դոլարանոց ջերմաէլեկտրակայանի շինարարություն է սկսել։ Իմիջիայլոց, հաջորդ ուղղությունը, որ ամառը պիտի բացվի Ryanair կողմից, Գերմանիայից է։ Ես սա կապում եմ «Սիմենս»-ի ներգրավվածության հետ։ Եվս երկու կարևոր ներդրում։ Նկատի ունեմ գալիս եմ այն եզրակացության, որ երբ մենք որոշակի քաղաքական պայմաններ ենք ապահովում երկկողմանի տնտեսական հարաբերությունների համար, և երկրի ներսում մենք պայմաններ ենք ապահովում, բիզնեսը շատ արագ արձագանքում է»։

Նիկոլ Փաշինյանը և Ֆաբրիցիո Սալան քննարկել են Հայաստանի և Լոմբարդիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել մեքենաշինության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, նորարարական կրթության, ստարտափերի խթանման ուղղութամբ համատեղ ծրագրերի հեռանկարներին։ Երկուստեք նշվել է, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն գործարար շրջանակների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը և կխթանեն նոր ներդրումները։

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ և նշել, որ կառավարության նպատակը ազատ տնտեսական միջավայրի ձևավորումն է, որը կնպաստի ներդրումների ներգրավմանը։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ինտեգրացիոն միավորումների՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ հետ համագործակցության շրջանակում Հայաստանում գործարարության զբաղվելու համար առկա հնարավորությունները և առաջարկել Լոմբարդիայի փոխնահանգապետին նահանգի գործարար շրջանակներին փոխանցել այդ տեղեկատվությունը։ Ի պատասխան Ֆաբրիցիո Սալան նշել է, որ Լոմբարդիայի նահանգի բիզնես շրջանակները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ և տեղեկացրել է, որ կդիտարկեն Հայաստան գործարար առաքելություն ուղարկելու հարցը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև զբոսաշրջային ներուժի իրացման կարևորությանը և կարևորել 2020 թ. հունվարից «RyanAir» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Երևան-Միլան ուղիղ չվերթների գործարկումը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առարկայական քննարկումներ սկսել համապատասխան գերատեսչությունների մակարդակով և ակտիվ աշխատել կոնկրետ ծրագրերի շուրջ։

Իտալիայի Լոմբարդիա նահանգին բաժին է ընկնում Իտալիայի ՀՆԱ 22 տոկոսը, որից միայն Լոմբարդիայի մայրաքաղաք Միլանին՝ 9 տոկոսը: Լոմբարդիան ունի ավելի քան 10 մլն բնակչություն և բնակչության խտությամբ Եվրոպայում երրորդն է՝ Փարիզի շրջանից և Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգից հետո: Այստեղ է գտնվում նաև Իտալիայի միջին ձեռնարկատիրական ընկերությունների 30 տոկոսից ավելին։

 

Լրահոս
7 Դեկ
«Ռոմա»-ն ոչ-ոքի խաղաց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)Ջիջի Հադիդը՝ Chanel-ի գովազդային արշավում (լուսանկարներ)Դաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Վիկտորյա ջրվեժը ցամաքել է (լուսանկարներ, տեսանյութ) ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանին՝ որպես Ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Տիգրան ՀակոբյանՄնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ (տեսանյութ) Օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ճնշումներ կան դատական համակարգի վրա. Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ. Փաստինֆո Բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանն իր անգլիացի մարզչին սովորեցրել է հայերեն բարևել (տեսանյութ)Ալյոնա Սվիրիդովան խոստովանել է՝ ինչու չի ամուսնանում հայազգի ընկերոջ հետ Անի Լորակը ներկայացրել է իր նոր տեսահոլովակն ու «նոր» կազմվածքը (տեսանյութ)Մոսկվայում աճուրդի կդնեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները Հանդիսատեսներին հիասթափեցրել Է «Մուլան» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ) Ռուսաստանում արյան «լիճ» են հայտնաբերել (տեսանյութ)Ժիրայր Սեֆիլյանը բարձրաձայնում է երկրի ներսում հեղաշրջման վտանգի մասին (տեսանյութ)Իգոր Նովիկովի անվան ժամանակակից հնգամարտի ասոցիացիան հայտարարություն է տարածել Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն Գնացեք գրադարան, կարդացեք ու իմացեք, թե ով է եղել Նժդեհը. ԶատուլինՎերակառուցվել է «Ղալթախչի» երկաթուղային կայարանը «Հայկական եկեղեցիները շատ չեն լինում». ամերիկացի բլոգերը Հայաստանը համարում է իր երկրորդ տունը (տեսանյութ)Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Սա սահմանամերձ համայնքներից աշխատուժի արտահոսքը կանգնեցնելու գործուն առաջարկ է. Հայկ Սարգսյան Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Սիրիայի հարցը Նորբերտո Բրիասկո Բալեկյանը` «Բոկա Խունիորս»-ի ուշադրության կենտրոնումՖրանսիայի Բանդոլ քաղաքում պղծել են հայկական խաչքարը Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակի համերգին «Անչափահաս ոչնչություններ» . Լարիսա Գուզեևան հիստերիայի մեջ է ընկել (լուսանկար)Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը Դոնի Ռոստովում հարկադրաբար վայրէջք է կատարել Հայկ Մարությանը հանդիպել է ճապոնացի գիտնական Տակեո Կանադեի հետՇնաձուկն օգնություն է խնդրել ձկնորսներից (տեսանյութ)Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Նաիրա Զոհրաբյանն արժանացել է «Տարվա կին քաղաքական գործիչ» մրցանակին Հայտնի է տարվա ամենասեքսուալ տեսահոլովակը (տեսանյութեր)Բացահայտվել է 30-ամյա կնոջ դանակահարման դեպքը (տեսանյութ) Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը. Էդուարդ Շարմազանով Ալեք Բոլդուինի դուստրը ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակելԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը Բերեզովսկին կհեռանա «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պաշտոնից «Իմ երազած պետությունը». Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սա տեղի է ունենում մեր օրերում, համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի Հանրապետությունում. ՂազինյանԳնումներ՝ առանց մրցույթի. որտե՞ղ փնտրել կոռուպցիոն ռիսկերը91-ամյա Հովհաննես Չեքիջյանը` դիրիժորական վահանակի մոտ. Փաշինյան (տեսանյութ) Փրկարարներն ուղղել են Իրանի քաղաքացու վարած և ճանապարհը փակած բեռնատարի կցորդիչը (տեսանյութ) Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին․ Գոհար Մելոյան ՀՖՖ գործկոմի անդամության թեկնածուները Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)ՔԿՀ-ների ծառայողները մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերել խուզարկությունների արդյունքում (լուսանկարներ) Ավելի քան 10 000 ՀՀ քաղաքացու ճակատագիրը մնում է անորոշ․ Գևորգ Գորգիսյան Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Խանդոտ տղամարդը գնդակահարել է սիրելիին ռեստորանում (տեսանյութ)«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգԱրա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ ՍահակյանՍերժ Սարգսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին «Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԱղջի՛կ ջան, կարա՞ս հանգստանաս․ Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին (տեսանյութ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)