00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին «Գանձասար-Կապան»-ի 6 ֆուտբոլիստ հեռացել է թիմից«Ուրարտու»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբիցԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել Ղրղզաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շավարշ ՔոչարյանինԶոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը Կոռուպցիայի թավշյա երանգները. ովքե՞ր չդիմացան գայթակղությանը«Ռոմա»-ի հայտացուցակը (լուսանկար)2020 թվականի բյուջեի նախագծով ՀՀ ԱԱԾ-ին նախատեսվում է տրամադրել 34,5 մլրդ դրամ Արարատ Միրզոյանն ու Ֆելիպե Ալեխոս Լորենզանան անդրադարձել են ԼՂ հիմախնդրի կարգավորմանը

Մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան. Նիկոլ Փաշինյան

Հայ-իտալական ներկայիս հարաբերությունները տոգորված են գործընկերության և փոխվստահության միևնույն ոգով: Նոյեմբերի 21-ին «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով Միլանում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ հայ-իտալական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, և այդ հարաբերությունները չէին սահմանափակվում միայն տնտեսական շահերով, քանի որ դրանք զուգորդվում էին գիտական և մշակութային շփումներով, հումանիտար աղերսներով, նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանակմամբ:

«Մենք հավատում ենք, որ հայ-իտալական ներկայիս հարաբերությունները տոգորված են գործընկերության և փոխվստահության միևնույն ոգով: Այսօր շոշափելի է մեր երկու երկրների համագործակցությունը տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում: Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան Եվրոպական միության երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով: Այստեղ հարկ եմ համարում նշել, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իտալական Sartex-ը և Ceramisia-ն իրենց արտադրական մասնաճյուղերը բացեցին Հայաստանում: Ուղիղ 15 օր առաջ Telecom Italia Sparcle-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական Ucom ընկերության հետ` ինտերնետ ծառայություններ մատուցելու համար», - նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ  2019 թվականի հունիսին տեղի էր ունեցել հայ-իտալական գործարար համաժողովը, որն օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված առաջին գործարար ֆորումն էր:

ՀՀ վարչապետը ընդգծեց, որ  Հայաստանում այսօր հիմնարար վերափոխումներ են ընթանում, ինչը լայն հեռանկարներ է բացում իտալական և եվրոպական գործընկերների հետ տնտեսական համագործակցության համար:

«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ` մեր քաղաքական և տնտեսական կառուցակարգերն արդիականացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական աճի և զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Այս առումով մենք արդեն հասել ենք նշանակալի նվաճումների: Մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան: Մենք վերացրել ենք օլիգոպոլիաները, որոնք օգտագործում էին իրենց քաղաքական ազդեցությունը տնտեսական արդյունքներ կորզելու համար: Մենք ամրապնդեցինք օրենքի գերակայությունը և ստեղծեցինք հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար: Ներկայում խիստ միջոցներ ենք ձեռնարկում մեր դատական համակարգը բարեփոխելու ուղղությամբ, որպեսզի ունենանք իսկապես անկախ և արդյունավետ աշխատող դատարաններ: Այսօր մենք նաև փոխում ենք մեր երկրի տնտեսության կառավարման ձևը: Կարծում եմ, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենան երկրի տնտեսական զարգացման վրա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ներկայացրեց արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքները.

«2018 թվականին մենք գրանցեցինք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանեցինք գնաճի ցածր մակարդակը: Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար: Դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է: 2019 թվականի առաջին վեց ամիսներին մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 6,5 տոկոս և արտահանման 9 տոկոս աճ: Վերջերս Moody's-ը բարելավեց Հայաստանի վարկանիշը՝ դարձնելով այն Ba3: 2019 թվականի սեպտեմբերին մենք թողարկեցինք 500 միլիոն դոլար արժողությամբ եվրապարտատոմսեր՝ տասը տարի մարման ժամկետով, իսկ արժեկտրոնային փոխարժեքով՝ 3.9 տոկոս: Հայկական եվրապարտատոմսերի իրական պահանջարկը չորս անգամ ավելի մեծ էր, քան առաջարկը: Ըստ իս, դա վկայում է մեր տնտեսական քաղաքականության և շարունակվող կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ օտարերկրյա ներդրողների աճող վստահության մասին: Արդյունքները խոստումնալից են: Այսուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան: Հարգելի գործընկերներ, եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը հեռանկարային ձեռնարկ է: Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» և օգնել ուսանողներին ճշտել իրենց կարողությունները՝ միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով: Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, և մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Հայաստանը կարող է դառնալ ավելի լայն տարածաշրջանային ինտերնետ կապի հանգույց: Անցյալ ամիս մենք հյուրընկալեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը` աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկը: Օտարերկրյա ներդրումների համար գրավիչ կարող են լինել նաև բանկային գործը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, զանազան ապրանքների արտադրությունը, վերականգնվող էներգիան և տեքստիլ արդյունաբերությունը: Հատկապես ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ վերջերս Հայաստանը ներառվեց Booking.com-ի 2020 թվականի 10 ամենասիրված տուրիստական ուղղությունների ցանկում»:

Լրահոս
5 Դեկ
ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ ֆավորիտ է ուրվագծվումՏավուշի ոստիկանները 50-ամյա բնակարանագողին բռնել են հենց տան մեջ (տեսանյութ)Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավոտմեքենաների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի Չուկոտկայում 50-ից ավելի քաղցած սպիտակ արջեր շրջապատել են գյուղը (տեսանյութ)Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցելՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը. Արթուր ԴանիելյանՋիջի Հադիդը մասնակցել Է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը (լուսանկարներ)Արտաքսումներ ՀՅԴ ֊ում Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ աշխատակիցներն այցելել են բուհ.168.am Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 6-ին արտահերթ նիuտ կգումարի 2018-ի դեկտեմբերին Հաշվեքննիչ պալատի աշխատակիցներից ոմանք ստացել են 1.7 մլն դրամ պարգևավճար. Armlur.am Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին «Գանձասար-Կապան»-ի 6 ֆուտբոլիստ հեռացել է թիմից«Տխուր» Զելենսկին՝ Time-ի շապիկին (լուսանկար)«Ուրարտու»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբիցԲարսեղ Բեգլարյանն այս աշխարհի համար վաղուց մահացել ա. Բարսեղ Բեգլարյան. ArmDaily.amՊուտինն ընտրել է երեխայի երազանք, որը կկատարի «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակներում (տեսանյութ) Մխիթար Հայրապետյանը Շվեդիայում ծանոթացել է Fryshuset կենտրոնների փորձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել Ղրղզաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շավարշ ՔոչարյանինՄերկ Դեմի Ռոուզը՝ առանց դիմահարդարման (լուսանկարներ)Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն. Նաիրա Զոհրաբյան Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում (լուսանկարներ, տեսանյութ)Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ռազմական պլանը դեռ վավե՞ր է. Փայլանը` թուրք նախարարին Հրապարակի՝ մետրոյին հարող տարածքում տեղադրվել են արգելապատնեշներ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը «Ծանր էր». Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ հանդիպման մասին Ուզբեկստանցի կինը դանակահարել է ՀՀ քաղաքացուն Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Կարողա շեյխերը որ սկսել են հեռախոսով խոսել, քաղաքապետը ոտքերը դրել է սեղանին ու ասել՝ ոնց եմ ես ձեզանից զզվում. Յոժ (տեսանյութ)Հայաստանի և Պերուի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Կոռուպցիայի թավշյա երանգները. ովքե՞ր չդիմացան գայթակղությանըԿստեղծվի Ուսանողական Լիգա «Ռոմա»-ի հայտացուցակը (լուսանկար)Հայաստանը կներդնի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ Հորդորում ենք չխոչընդոտել ձմեռային սպասարկման կապալառու կազմակերպությունների աշխատանքներին․ «Հայավտոճան տնօրինություն» 17-ամյա աղջիկը դասընկերուհուց 746․000 դրամ է շորթել՝ սպառնալով հրապարակել նրա կիսամերկ լուսանկարները (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ գործընկերություն էր փնտրում ՀՅԴ-ի հետ․ հայտարարություն 2020 թվականի բյուջեի նախագծով ՀՀ ԱԱԾ-ին նախատեսվում է տրամադրել 34,5 մլրդ դրամ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ու Գվատեմալայի խորհրդարանները ծրագրում են համաձայնագիր կնքել Արարատ Միրզոյանն ու Ֆելիպե Ալեխոս Լորենզանան անդրադարձել են ԼՂ հիմախնդրի կարգավորմանը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելու կարգում. ՊԵԿ Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ կքվեարկեն ՀՀ 2020թ. բյուջեի մասին օրենքի նախագծին Newspress.am-ի հիմնադիրն ու մոսկվայաբնակ գործարարը Հայաստանում հիմնադրեցին «Պարգևիր ժպիտ» բարեգործական հիմնադրամը (ֆոտոշարք) Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ ՍահակյանՍերժ Սարգսյանի հետ առերեսվողն անգամ մի վայրկյան չի նայել նրա աչքերին. Ամրամ Մակինյան. 168.am «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի հարակից շինության քանդումը դադարեցվել է
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Օրվա բոցը. ո՞վ էր պատասխանել Սամվել Ալեքսանյանի հեռախոսին (տեսանյութ) Ովքեր և ինչպես տապալեցին «Համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա դրամահավաքըՀայ մարզիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Խանդոտ տղամարդը գնդակահարել է սիրելիին ռեստորանում (տեսանյութ)«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգՆիվայի արկածները՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԹաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները