Տղաներն օգնության փոխարեն նկարահանել են իրենց ընկերոջ մահը (տեսանյութ)
Տեսանյութեր
Հնդկաստանի Կառնակատա նահանգում բնակվող 19-ամյա Ջաֆֆեր Այուբը խեղդվել է լճակում, մինչ ընկերները տեսագրել են նրա մահը, գրում է Unilad-ը:
Տեսանյութում երևում է, որ նա թռչում է ջրի մեջ, ապա լողալով մոտնում է ափին, սակայն չի կարողանում դուրս գալ ափ: Նրա ընկերներից մեկը ձեռքը մեկնում է խեղդվող տղային, բայց էլի ետ է քաշում. ոչ ոք չի օգնում նրան:
Ջրի տակ անցնելուց հետո անցորդները դուրս են հանել Այուբին, սակայն նա արդեն մահացած է եղել:
Իրավապահները հետաքննում են դեպքը: