Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահի և Փաշինյանի հանդիպումից առաջ (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ հանդիպման ժամանակ մեջքով շրջված առաջ է քայլում, և Սենատի նախագահը անհասկանալի, անհարմար իրավիճակում է հայտնվում։
Սենատի նախագահի հետ հանդիպմանն, ըստ արարողակարգի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոքր-ինչ շուտ են ուղեկցել Սենատ։ Փաշինյանը սպասել է Մարիա Էլիզաբետա Կազելատիին, որպեսզի նա մոտենա և հանդիպումը սկսվի։ Այդ ընթացքում Փաշինյանը դժգոհել է, թե ինչու են իրեն րոպեներ շուտ բերել Սենատ, և ինչո՞ւ պետք է նա սպասի։ Եվ երբ Իտալիայի Սենատի նախագահը մոտեցել է, Փաշինյանը շրջվել է մեջքով նրան և առաջ է քայլել՝ անհարմար իրավիճակ ստեղծելով։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջից հեռացրել է այդ տեսանյութը: