Սուխումում ռեստորանի մոտ հրաձգության հետևանքով «օրենքով գող» է զոհվել
ՀասարակությունԱբխազիայի մայրաքաղաք Սուխումում «Սան Ռեմո» ռեստորանի մոտ հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, եւս 3-ը վնասվածքներով հոսպիտալացվել է, հաղորդում է Ինտերֆաքսը:
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ռեստորանի մոտ հրաձգությունը սկսվել է ժամը 14:40-ին: Դիմակներով 3 անհայտ անիձնք մոտեցել են Մահաջիրով գետափի մոտ կայանված մեքենային եւ սկսել կրակ բացել մարդկանց ուղղությամբ, որոնք նստած են եղել ռեստորանի մոտ դրված սեղանի շուրջ: Դեպքից մեկ ժամ անց հանցագործների մեքենան հայտնաբերվել է Սուխումիի երկաթուղային դեպոյի շրջանում:
Հրաձգության ժամանակ զոհվել են Աբխազիայի բնակիչներ՝ «օրենքով գող» Աստամուր Շամբան, Ալխաս Ավիձբա ազգանվամբ տղամարդն ու ռեստորանի աշխատակից Ակիրտավան: