Բեռլուսկոնին հիվանդանոցում է հայտնվել սելֆիի պատճառով
ДругоеԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտնվել է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ սելֆի անելու ժամանակ ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բեռլուսկոնիի հետ սելֆի անել ցանկացողների մեծ թվի պատճառով:
83-ամյա քաղաքական գործիչը միջոցառման ավարտից հետո տուն է վերադարձել ինքնաթիռով, իսկ հիվանդանոցում տարբեր ստուգումների է ենթարկվել։