Գերմանիայում ներգաղթյալը ջարդուփշուր է արել ալկոհոլային խմիչքների բաժինը (տեսանյութ)
ՏեսանյութերՆոյեմբերի 21-ին Գերմանիայի Նորդհաուզեն քաղաքում 24-ամյա տղամարդը ջարդուփշուր է արել առևտրի կենտրոնի ալկոհոլային խմիչքների բաժինը:
Տղամարդուն բերման են ենթարկել և հանձնել բժիշկների հսկողությանը: Բժշկական հետազոտությունը պարզել է, որ տղամարդը առողջ է և թմրանյութերի ազդեցության տակ չի գտնվել: Տղամարդուն հանձնել են իրավապահ մարմիններին:
Thüringen Mediengruppe պարբերականի փոխանցմամբ՝ օրինախախտը ներգաղթյալ է, ով ժամանակին քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայում:
Ընդգծվում է, որ նրա արարքի պատճառը հայտնի կդառնա հետաքննության արդյունքում: