Երևանի թիվ 156 դպրոցում ռումբի առկայության մասին ահազանգը կատարել էր նույն դպրոցի 12-ամյա աշակերտը
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։
Նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել: