Բերեզովսկու գլխավորած «Սոչի»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Ուֆա»-ի հետ
ՍպորտՌուսական «Սոչի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոմնա Բերեզովսկու թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Ուֆա»-ի հետ:
Ռուսաստանի ֆուտբոի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Սոչի»-ն արտագնա խաղում մրցեց «Ուֆա»-ի հետ և միայն հանդիպման վերջնամասում բաց թողեց հաղթանակը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Սոչի»-ն շարունակում է մրցաշարային աղյուսակում մնալ վերջինը: