Ինչու է կանանց հարցերով խորհուրդը ղեկավարում Տիգրան Ավինյանը. պարզաբանում է Զարուհի Բաթոյանը
БлогосфераԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր էջում գրում է.
«Մարդիկ մի քանի օր է գրում են, այսօր էլ ԶԼՄ-ները հարցրեցին՝ ինչու՞ է կանանց հարցերով խորհուրդը տղամարդ ղեկավարում այսինքն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Իհարկե, այս հարցադրումը ավելի տրամաբանական կլիներ, եթե մեր փոխվարչապետերից մեկը կին լիներ։ Բայց քանի որ այս խորհուրդը ազգային մեխանիզմ է և ուղղված է երկրի մակարդակով կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման քաղաքականությունը քննարկելուն, ապա ցանկալի է՝ երկրի ղեկավարների մակարդակով իրականացնել համակարգումը։
Եվ չնայած նրան, որ այս հարցը հիմնականում որպես քննադատություն է հնչում, ինձ դուր է գալիս հարցադրումը, որովհետև այդպիսով մենք ևս մեկ անգամ կարևորում ենք կանանց դերն ու մասնակցությունը։
Ես անկեղծորեն կցանկայի, որ կառավարման այդ մակարդակում կանայք լինեին, և անշուշտ, կգա նաև այդ ժամանակը»։