Ջասթին Թիմբերլեյքին «բռնացրել են» կնոջը դավաճանելիս (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքն այս օրերին 30-ամյա Ալիշա Բեյնրայնտի հետ նկարահանվում է «Պալմեր» (Palmer) ֆիլմում, որտեղ նրանք մարմնավորում են սիրահար զույգի: Բայց, կարծես թե, սցենարը նմանվում է իրական կյանքի:
Զույգին «բռնացրել են» Նոր Օռլեանի «The Absinthe House» բարում, գրում է Daily Mail-ը:
Նրանք միմյանց շատ մոտ էին նստել և իրար ձեռք էին բռնել: Հետո Ալիշան ձեռքը դրել է Թիմբերլեյքի ծնկին, իսկ վերջինս վերցրել է նրա ձեռքն իր ափերի մեջ:
Նշենք, որ 38-ամյա արտիստն արդեն 7 տարի է, ինչ ամուսնացած է դերասանուհի Ջեսիքա Բիլի հետ: Զույգն ունի մեկ որդի:
Посмотреть эту публикацию в Instagram