Դանիան կգլխավորի ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն Իրաքում
ԱշխարհԴանիան 2020 թվականից կգլխավորի ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն Իրաքում եւ այդ երկիր կգործուղի առնվաազն 200 զինծառայողների: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտնել Է Դանիայի ռադիոն՝ վկայակոչելով թագավորության արտաքին գործերի նախարար Եպպե Կուֆուդին:
«Դա կարեւոր ուսումնական առաքելություն Է, որի նպատակը Իրաքում բարձր մակարդակի վարժանքների անցկացումն Է, ենթակառուցվածքի զարգացումը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի շարունակման ապահովումը»,-ռադիոկայանը մեջբերել Է նախարարի խոսքը:
Այսօրվա դրությամբ Իրաքում արդեն գտնվում են շուրջ 200 դանիացի խաղաղապահներ: 2003 թվականին առաքելության սկսվելու պահից ի վեր Իրաքով անցել են Դանիայի 4 հազար 870 զինծառայողներ: Ներկայում ՆԱՏՕ-ի ոչ մարտական առաքելությունը գլխավորում Է Կանադայի ներկայացուցչուհի գեներալ-մայոր Ջեննի Կարինյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: