00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության հաշվի մուտքերը կազմել են շուրջ 822 մլն դրամ ԿԳՄՍՆ-ն՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ընդունելության մասին Ստանիսլավ Զասը և Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց են ունեցելՀեռահար ուսուցման էս զանգվածային պրոցեսը մարդկանց վրա թանկ է նստելու․ Արմեն Մինասյան«Տեղորոշման նախագիծը խախտում է քաղաքացիների մի շարք իրավունքներ». իրավաբանը բացատրում է, թե ինչպեսՍուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոնԱրտաշատի թիվ 3 դպրոցում «մատների արանքով» են նայում հեռավար դասապրոցեսին. ծնողը դժգոհում էԿարևոր հայտարարություն՝ ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների համարԿորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների․ ԹորոսյանՀայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ կորոնավիրուսի հաղթահարման թեմայով

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար և կարծիք հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է, ինչի մասին նշվել է Հայաստանում սեպտեմբերին կայացած Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:

«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին և կարևորել երկրում խաղաղության ու կայունության ամրապնդումը: «Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են: Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից։

Հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ: Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այսօրվա փոփոխվող աշխարհում մեզ՝ դաշնակիցներիս համար ավելի քան երբևէ կարևոր է միավորել ուժերն առաջացող մարտահրավերներին դիմակայելու հարցում: «ՀԱՊԿ շրջանակներում ստանձնվող փոխադարձ պարտավորությունները պետք է անառարկելիորեն հարգվեն, իսկ անդամ-պետությունների միջև հարաբերությունները պետք է կրեն առաջնային բնույթ: Դրանում ենք մենք տեսնում մեր հավաքական ուժը, և դա է մեր կազմակերպության զարգացման նախապայմանը»,- ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությանը, որը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը սատարում է նախագահության շրջանակներում առաջնահերթությունների իրականացմանը:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները:

Լրահոս
1 Ապր
Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ գործելու են հսկիչ անցակետեր. մարզպետ Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության հաշվի մուտքերը կազմել են շուրջ 822 մլն դրամ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղԱննա Հակոբյանն անակնկալ է մատուցել Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորված տղային և Գյումրիում բռնության ենթարկված աղջնակին Իտալիայի Բերգամո քաղաքում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները․ փորձագետներ․ Ռիա ՆովոստիԱրթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին ԿԳՄՍՆ-ն՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ընդունելության մասին Իսկ կարո՞ ղ ա Արայիկ Հարությունյանին Նիկոլը հրավիրի Հայաստան՝ բարձր պաշտոնի․ Մենուա ՀարությունյանՍտանիսլավ Զասը և Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց են ունեցելԹոքաբորբից մահացել է օպերային երգչուհի Աննա ՍարդարյանըՀեռահար ուսուցման էս զանգվածային պրոցեսը մարդկանց վրա թանկ է նստելու․ Արմեն Մինասյան«Տեղորոշման նախագիծը խախտում է քաղաքացիների մի շարք իրավունքներ». իրավաբանը բացատրում է, թե ինչպեսԳեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր «Լավ լուր տնտեսվարողների համար»Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոնԱրտաշատի թիվ 3 դպրոցում «մատների արանքով» են նայում հեռավար դասապրոցեսին. ծնողը դժգոհում էՀայտարարվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ Ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է խաղաղ, կազմակերպված, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. հկՀայկական ԱԷԿ-ը ձեռնարկում է սանիտարականխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ Աննա Հակոբյանը և Արփին՝ Հյուսիսային պողոտայումՕճա՞ռ, թե՞ ախտահանիչ․ ո՞ր միջոցն է ավելի լավ կանխում կորոնավիրուսի տարածումը․ Ռիա Նովոստի Կարևոր հայտարարություն՝ ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների համարԱՀԿ-ն տնային պայմաններում ախտահանիչ միջոց պատրաստելու բաղադրատոմս է առաջարկել․ Ռիա Նովոստի49-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի ենթարկելու մեղադրանքով Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների․ ԹորոսյանՀայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ կորոնավիրուսի հաղթահարման թեմայով Թուրքիան բժշկական օգնությամբ բեռնված ինքնաթիռներ է ուղարկել Իտալիա և Իսպանիա․ Ռիա ՆովոստիՎթար Գետարգել-Ջրվեժ ճանապարհին. 46-ամյա վարորդը մահացել է Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 24 դեպք․ ՏԱՍՍՏրվել է առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ շինթույլտվություն․ Գոռ ԱբրահամյանԱրցախի նախագահը կընտրվի երկրորդ փուլովԱրցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժՀարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց Արայիկ Հարությունյանի ասուլիսը (տեսանյութ)Բրայլյան գրով հրապարակվել է ՄԻՊ-ի ուղեցույցը՝ արտակարգ դրության վերաբերյալ Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպանի դատական հայցն՝ ընդդեմ Հ1-ի և ԱԱԾ֊ի Ոստիկանությունը պարզել է ապօրինի որս անողի ինքնությունը Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է իրեն ուղղված՝ քաղաքացիների նամակ-խնդրանքներըՊաշտոնեական կեղծիքի երկու դեպք է բացահայտվել Oգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերումՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ ՀայաստանումՄոսկվա-Երևան նախատեսված թռիչքները չեղարկվել ենՕրվա կադրեր՝ Երևանից«Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Լրջանալու և հավաքվելու պահն է եկել․ դժվար ժամանակ է սպասվում․ Գագիկ ՄիրիջանյանՈչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ Փաստաբանների պալատը դիմել է պարետին՝ պարզաբանում ստանալու նպատակովԵրգչուհի Լոլիտայի մայրը Կիևում ռուսերեն խոսելու համար հարձակման զոհ է դարձել․ LifeԱրմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ
Ամենադիտված
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցՃՈ-ն տուգանել է Աննա ՀակոբյանինԱդրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)Երեխաս թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետից գնած սննդից․ քաղաքացին տեսաուղերձով ահազանգում էԿորոնավիրուսով հաստատված դեպքերից 2-ը նոր են` բերված արտասահմանից. պարզվում է շփման շրջանակըԿորոնավիրուսի վարակման աղբյուր հանդիսացող կարի արտադրամասն այլևս բացահայտված է (տեսանյութեր)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Դպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՈւնենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին