Ես ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ. աղոթում եմ Գայանեի համար. Անժելա Սարգսյան
Բլոգոսֆերա
Դերասանուհի Անժելա Սարգսյանն անդրադարձել է դերասանուհի Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության և նրա նախկին ամուսնու՝ բանտում լինելու թեմային և գրել.
«Հերիքա, հերիքա ինձ ուղարկեք նմանատիպ screenshotեր և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովվագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0 ից կյանքը սկսելը։
Թող Աստված ողորմի բոլորիս...»:
Կից նա հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է մեկնաբանություն, որը հիշեցնում է տարիներ առաջ Գայանեի կտրուկ մոտեցումը Անժելա Սարգսյանի անվան հետ կապված սեքս-սկանդալին:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Գայանե Ասլամազյանն ու իր ընկերուհի-դերասանուհիները բողոքի ալիք էին բարձրացրել, որով հայտնի սկանդալից հետո պահանջում էին Անժելա Սարգսյանից հեռանալ ընտանեկան սերիալից, որտեղ խաղում էին միասին:
Այդ թեմայով Գայանե Ասլամազյանի տված հարցազրույցը՝ ստորև.
