«Ժամանակ». ՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի ու ՃՈ պետհամարանիշերի գործի լիարժեք քննության ընթացքում առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործի հետ առնչություն ունի նաեւ ոստիկանության 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին պետ, ամենակոռումպացված ոստիկանի համբավ ունեցող Միհրան Դավթյանը։
Մենք գրել էինք, որ պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը առնչվող գործին։ Խոսքը վերաբերում է հենց այս՝ ՃՈ համարանիշերի գործին։
Միհրան Դավթյանը, ով ի պաշտոնե պետք է պայքարեր կոռուպցիայի, հովանավորչության դեմ, ճիշտ հակառակն է արել։ Նա տեղյակ է եղել, որ տարիներ շարունակ հենց այդ կազմակերպությունն է այդ ծառայությունները մատուցում, ընդ որում՝ ավելի բարձր գներով, եւ որեւէ քայլ չի ձեռնարկել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում