Հայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը «Հայ ոստիկանները Սորոսի խրտվիլակին տարել են բաժին» (տեսանյութ, լուսանկարներ) Այդ դեղի հակացուցված լինելու մասին անկետայում գրված չի եղել. Սիրունյանը՝ ծննդկանի մահվան դեպքի մասին Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Դավիթ Սանասարյան Հենզել Մկոյանի հակահայկական քայլերը՝ Ջավախքում (տեսանյութեր) «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն (լուսանկար) Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ 

ՀՀ-ում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ  Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: Վարչապետի խոսքով՝  սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը  պետք է անեն առաջիկայում: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում:

«Ամենևին մտադիր չեմ արձանագրել, թե այս խնդրի լուծումը միայն պատժողական քաղաքականության բաղադրամաս է: Ոչ, ամենևին: Այս առումով շատ կարևոր են այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք և որոնք հետևողական անելու ենք. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ենք ընդունել, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ենք ընդունել, բայց նախկին և ներկա պաշտոնյաների գործունեության, հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երևելի և երևացող փարոս և դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին, որովհետև ռազմավարություններ, քաղաքականություններ, հայտարարություններ մինչև այժմ էլ ընդունվել են, արվել են, բայց շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները, մեր ժողովուրդը, միջազգային հանրությունը տեսնեն, որ այդ հայտարարություններին հետևում են կոնկրետ գործողություններ, ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումների, այնպես էլ չարաշահումների մասին հայտարարությունների պատշաճ քննության առումով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հատուկ քննչական ծառայությունն այն մարմինն է, որ քննում է Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը, այդ առիթով հարուցված քրեական գործերը:  «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր էությամբ Հատուկ քննչական ծառայությունն անկախ մարմին է, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա է, որովհետև , այնուամենայնիվ, ինստիտուցիոնալ անկախությունը ինքնին չի նշանակում և երբեք չի կարող նշանակել միջավայրային անկախություն, մթնոլորտի անկախություն: Ինչպես ժամանակին ասում էին առանձին վերցրած երկրում սոցիալիզմ կառուցել հնարավոր չէ, այնպես էլ առանձին վերցրած մարմնում օրինականություն, անկախություն, արդարություն կառուցել հնարավոր չէ: Համոզված եմ, որ այսօր Հայաստանում Հատուկ քննչական ծառայության գործունեության կամ ավելի ճիշտ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների, հանցանքների հետաքննության համար, քննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց,  երբ խոսում են բարձրաստիճան պաշտոնյաների, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի և նրբությունների բերումով սովորաբար, երբեմն, ընկալվում է, որ  նկատի ունեն միայն նախկին պաշտոնյաներին: «Եվ ես ուզում եմ այսօր այս առիթն օգտագործել արձանագրելու համար, որ, գուցե, սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետև եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերվի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն և չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը չարաշահումների նոր անձնակազմով փոխարինելու ձգտում: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի նույնիսկ լուռ մեկնաբանություն իրավիճակի ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականության հետ: Ես համոզված եմ, որ մենք և ընդհանրապես մեր կառավարության ներկայացուցիչներն այս մարտահրավերը շատ լավ հասկանում են»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նկատեց, որ  շատ է խոսվում այն մասին, թե ինչպե՞ս է գործում իրավապահ համակարգը: «Ես ինքս էլ առիթ ունեցել եմ ասելու, որ, ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ  կոռուպցիոն գործերի և ընդհանրապես պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով:  Բայց սա քաղաքական մակարդակում շատ հեշտ է արձանագրել, բայց երբ խորանում ենք դետալների մեջ և արձանագրում ենք փաստեր, տեսնում ենք, որ իսկապես հսկայական աշխատանք է կատարված: Այսօր մեր բոլոր քննչական մարմիններում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, մենք ունենք մեծ խնդիր քննիչների ծանրաբեռնվածության առումով: Այսօր, երբ ուսումնասիրում ենք մեր քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ, ըստ էության, մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում: Եվ իսկապես այս աշխատանքի համար ես կուզենայի նախ շնորհակալություն հայտնել Հատուկ քննչական ծառայության քննիչներին, ընդհանրապես մեր քննչական մարմիններին, դատախազությանը, բայց մյուս կողմից սա, այսպես ասած, սխալ չընկալվի՝ յուրահատուկ ներպետական «գողգոթայի ճանապարհն» է, և մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որպեսզի մեր երկիրը դուրս բերենք նոր բարձունքի: Իհարկե, մենք պետք է մտածենք մեր քննիչների սոցիալական երաշխիքների մասին: Եվ Հատուկ քննչական ծառայության պետն այս հարցն անընդհատ բարձրացնում է կառավարության առաջ, և ինչպես կարող եք կռահել, միշտ չէ, քոր ձեզ համար ցանկալի արձագանքի է արժանանում, բայց ուզում եմ ասել, որ այս օրակարգը շատ կարևոր է»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրապարակած թվերին, ըստ որոնց ՀՔԾ-ի վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 7 անգամ ավելի շատ վնաս, քան ՀՔԾ գոյության նախորդ 11 տարիների ընթացքում: Վարչապետի խոսքով՝ դա սենսացիոն փաստ է: «Ես ուզում եմ սա հրապարակել, որովհետև հանրության շրջանում շատ են քննադատություններ, թե ի՞նչ եղան քննությունները, գործերը, և այդ քննադատություններին, երբեմն, ես էլ եմ որոշակի շարունակություն տալիս, բայց այս փաստը վկայում է, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվում: Բայց այսպիսի քննադատությունները և մտավախությունները, երբ հնչում են, ոչ թե խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե ինչո՞ւ այսքան ժամանակ այսքան վնաս վերականգնվեց և ինչո՞ւ այն մեծ կամ մյուս մասը չվերականգնվեց, այլ այն է, որ մարդիկ իրենց տրամաբանությամբ մտածում են, որ հեղափոխությունից հետո մի ամիս, մի տարի, տարի ու կես հետո բոլորը կմոռանան, թե ինչի համար ենք հավաքվել և տեղի կունենա դարձ ի շրջանս յուր, այսինքն, մենք նորից կընկնենք հին տրամաբանության մեջ: Բայց ես ուզում եմ այս ամբիոնից և հույս ունեմ նաև ձեր անունից հավաստիացնել, որ ոչ ոք չի պատրաստվում ոչինչ մոռանալ, կորցնել օրակարգը: Մենք մեր հռչակած օրակարգով հետևողականորեն գնալու ենք առաջ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարիամ Փաշինյանը ներկայացել է գրավիչ կերպարում (լուսանկարներ)«Ժպիտը կնոջ լավագույն դիմահարդարումն է». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան «Քաջ Նազարը և զարմացած Չալոն» (տեսանյութ)Խոշոր հրդեհ` Մատենադարանի հարակից տարածքում. պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ) Ես ավելի քան դեմ եմ, որ իմ երեխաները դպրոցում դիմակ կրեն, ես հետո այլ խնդիր պետք է բուժեմ․ Օլյա Հակոբյան (տեսանյութ) Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը. Իլհամ ԱլիևԱննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է բազմամարդ համերգի (տեսանյութ)Դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով». Խաչիկ Ասրյանը` վարչապետ Փաշինյանի մասին«Հեղափոխական» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 7Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն զենքինՆոր Հայաստանի «թավշյա» ԽԾԲ-ն. ո՞ւմ կյանքն է բարելավել հեղափոխությունըԻնչպես են ճանապարհային ոստիկանները կանգնեցնում վարորդին ու, իրենց սխալը հասկանալով, խայտառակված հեռանում (տեսանյութ) Ազատության հրապարակում պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». նոր կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ)Մտքովս չէր էլ անցնի, թե կարձագանքեմ Լեդի Գագայի նոր տեսահոլովակին․ Զավեն Բոյաջյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները «Ո՞վ է գալիս գնանք». Մարիամ Փաշինյանը կմասնակցի 45-օրյա զինվարժանքներինՀայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը Խաչիկ Ասրյանին տուգանեցին հանրահավաքի ժամանակԳագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան«Ոտքի՛, հերո՛ս Հայ Ժողովուրդ. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»․ Ազատության հրապարակում հանրահավաք է ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԻմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Գագիկ Ծառուկյան «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ են ձերբակալվելԳագիկ Ծառուկյանը Աջափնյակում հանդիպում է քաղաքացիների հետ. ուղիղ Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ) Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են վրաերթ ենթարկված տղամարդու կյանքի համար (լուսանկար) Երեխայի միանվագ նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում Մինսկում մեկնարկել է ընդդիմության երթը (ուղիղ միացում) Մեղրի -Վարդանի ձոր ճանապարհին 24 տոննա կարագով բեռնված բեռնատար է այրվելԱյնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը. ՀՅԴ-ն խորհրդակցություն է անցկացրել«Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակելԵրևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել էՀակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջԴիլիջանում ձորն ընկած քաղաքացին հոսպիտալացվել է Վրաերթ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար «Հայ ոստիկանները Սորոսի խրտվիլակին տարել են բաժին» (տեսանյութ, լուսանկարներ)Ուռուցքաբանականի 1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ը նկատողություն են ստացելՃամփորդություն աշխարհով (լուսանկարներ) «Տիագոն հրաժեշտ է տվել թիմին»․ «Բավարիայի» մարզիչ ՖլիքՊետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին՝ օգնելու հաղթահարել մարդկանց առջև ծառացած բազմաթիվ խնդիրներըԱյդ դեղի հակացուցված լինելու մասին անկետայում գրված չի եղել. Սիրունյանը՝ ծննդկանի մահվան դեպքի մասինՄսի թանկացումների պատճառը նաև կառավարության ապաշնորհ աշխատանքն է․ ԲերբերյանՔենիայում հարսնացուն ողբերգական ձևով մահացել է պսակադրության ժամանակ․ The Standard
Ամենադիտված