«Արսենալ»-ը հայտարարեց Էմերիի պաշտոնակնության մասին
СпортԼոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի պաշտոնանկության մասին:
Իսպանացի մասնագետի հետ պայմանագիրը չեղարկելու պատճառը թիմի անարդյունավետ խաղն է:
Հիշեցնենք, որ Էմերին լոնդոնյան ակումբը գլխավորել է 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ փոխարինելով Արսեն Վենգերին:
«Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Ֆրեդրիկ Յունգբերգը: