Առաջարկում եմ բոլոր զորամասերում կառուցել մարզասրահներ. Հայկ Սարգսյան
ՀասարակությունՄեր զինված ուժերում զինվորների 70 տոկոսը ծխում է. ՊՆ-ից ինձ հայտնել են, որ նման հաշվառում չեն վարում, ինչը նշանակում է, որ դրա դեմ պայքար չի իրականացվում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագիծը կոչվում է «Արագացված զինվորական ծառայության մասին»:
«Առաջարկում եմ մեր քաղաքացիների վերադառնալու, այդ գումարը վճարելու դեպքում 10 մլն-ի կեսով ներգրավել պայմանագրային զինծառայողների, մյուս հատվածով կառուցել նոր մարզասրահներ բոլոր զորամասերում, որոշ տեղերում նաև հագեցնել լողավազաններով և մեր զինծառայողներին խրախուսել զբաղվել սպորտով:
Դրա արդյունքում կպակասի ծխող զինծառայողների թիվը եւ կունենանք ավելի մարտունակ բանակ»,-ասաց Հայկ Սարգսյանը:
«Ես կարծում եմ, որ ԶՈՒ-ում ծառայող եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները պետք է իրավունք ունենան 15 օր մարտական հերթապահությունից հետո մարզվել»,-ընդգծեց նա: