«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգ
Բլոգոսֆերա«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ: Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Նահապետյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեկ Դալմա մոլի մոտակայքում կայանված մոտ 15 մեքենաներից կողային ապակիները կոտրելու միջոցով կատարվել է զանգվածային կողոպուտ, որը արդյունք է ներկա իշխանության կողմից 800 հանցագործի համաներման միջոցով ազատ արձակելու։
Այս մասին մամուլը չգիտես ինչու լռում է։ Կողոպուտի զոհ ենք դարձել նաեւ մենք»։