Շիրակի մարզի բոլոր ճանապարհները բաց են
ArmeniaՇիրակի մարզի բոլոր ճանապարհները բաց են և բավարար երթևեկելի: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապի, տրանսպորի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը: «Ճանապարհները սպասարկող ընկերության կողմից կատարվում է ճանապարհների ձյան շերտից մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Բացի Աշոցքից, ձյան տեղումներ են եղել նաև Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ բնակավայրից մինչև մարզի սահման ու Փոքրաշեն բնակավայրից մինչև Թորոսգյուղ բնակավայր։ Մարզի մնացած ճանապարհներին ձյան տեղումներ չեն եղել։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշեց պատասխանատուն: