00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հրայր Թովմասյանը խոշոր ոսկոր է ձեր կոկորդում, դադարեցրեք այն կուլ տալու փորձերը․ Գոհար ՄելոյանԵթե պիտի պարոն Միրզոյանը ձեզ զսպի, որ քաղաքական դեգրադացիայի չենթարկվեք՝ ցավում եմ ձեզ համար․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել սահմանված կարգով ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾԹալանել են Արևիկ Անափիոսյանի բնակարանը. տարել են ոսկյա զարդեր, բրենդային կանացի ժամացույցներ եւ փողՍպանդանոցները զինվում են. hունիսից կանցնեն գործիՏիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Աստանա»-ի հետՊատրաստ չլինել աշխարհի մարտահրավերներին՝ ձևակերպելով, որ մենք փոքր երկիր ենք՝ սխալ մտայնություն է․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)«Լեքսուսի» վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը. վերջինս տեղում մահացել էՏիեզերական հետազոտություններով զբաղվող սուբյեկտներ ունե՞նք. Միքայել Մելքումյանը՝ նախարարին (տեսանյութ) Երևանը նոր ոստիկանապետ ունի. նա առավել հայտնի է «Կոմիսար Կատանի» անվամբ

Պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին Արցախ կատարած առաջին այցից հետո ադրբեջանական կողմից ստացած «սև ցուցակ»-ում հայտնվելու զգուշացումները չեն վախեցրել, նա երկրորդ անգամ էլ կայցելի, բայց արդեն վստահ է`Արցախը հիանալի է: Բերգն Արցախում զարգացման մեծ ներուժ է տեսնում, պատրաստվում է նաև Արցախի հարցը բարձրացնել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերութունների հանձնաժողովում, որի անդամ է: Նա համոզված է ինքն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ պետք է կանգնեն Արցախի ժողովրդի կողքին: «Արմենպրես»-ը այս և այլ հարցերի մասին զրուցել է վերջերս Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի անդամ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Լարս Պատրիկ Բերգի հետ:

-Պարոն Պատրիկ Բերգ, գիտեմ, որ դեռ երկու տարի առաջ Արցախ եք այցելել, բավականին հանդիպումներ ունեցել: Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսել Արցախում:

-Ես կարծում եմ, որ Արցախը մեծ ներուժ ունի՝ տուրիզմի, գյուղատնտեսության, հատկապես օրգանիկ գյուղատնտեսության (գինի, մրգեր, բանջարեղեն) ոլորտներում: Նախորդ անգամ ես Արցախում եմ եղել 2 տարի առաջ: Այցի ընթացքում հանդիպել եմ մի քանի ձեռներեցների, որոնք արտադրում էին գինի, աճեցնում օրգանական բանջարեղեն: Կարծում եմ, որ դա մեծ շուկա է, և պետք է դրան օժանդակել, քանի որ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ երկրներում մարդիկ իսկապես շատ են սիրում գումար ծախսել օրգանական սննդի վրա: Արցախը գեղեցիկ երկիր է՝ լեռներով, հին վանքերով, պատմությամբ, հիանալի մարդկանցով: Այսպիսով՝ ես կարծում եմ, որ սա ևս Եվրոպական խորհրդարանի կողմից քննարկման թեմա կլինի՝ զբոսաշրջության ոլորտում լավ համագործակցություն ստեղծելու համար: Արցախում քրիստոնյաները հավատում են՝ առանց բացասական վերաբերվելու այն մարդկանց, ովքեր այլ հավատք ունեն: Կարծում եմ, որ Արցախն ամրոցի է նման, և մենք պետք է աջակցենք Արցախի բարեփոխումներին: Ինչ վերաբերում է Գերմանիային, թեև ես Բունդեսթագի անդամ չեմ, սակայն կարծում եմ, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, կարևոր է Գերմանիայի համար: Աշխարհաքաղաքական տեսակետից այն գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում: Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպան պետք է նպաստի խաղաղ բանակցություններին՝ կարգավորելու հակամարտությունը, որը գոյություն ունի Արցախի տարածաշրջանում, և վերջ տալու Թուրքիայից եկող լարվածությանը: Կարծում եմ, որ կարևոր է տարածաշրջանում նպաստել խաղաղ գործողություններին, երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծել:

-Խոսեցիք հակամարտությունից, այս առիթով ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն շեշտադրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի ժողովրդի համար, սակայն մենք դեռ համապատասխան արձագանք չենք լսել ադրբեջանական կողմից: Ի՞նչ կասեք այս առումով:

-Իմ անձնական կարծիքով` երբեմն որոշակի ժամանակ է պահանջվում՝ գտնելու երկարատև լուծում, շատ բանակցություններ և վստահություն է պետք: Եթե վստահություն չկա, ապա շատ դժվար է: Եվ բավականին երկար ժամանակ է պահանջվում՝ լուծելու այս հակամարտությունը: Եվ ես կարծում եմ, որ վարչապետը իսկապես իրավացի է, լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, հակառակ դեպքում խաղաղություն չի լինի:

-Ադրբեջանը հաճախ Արցախ այցելած միջազգային պաշտոնյաներին գցում է, այսպես ասած, «սև ցուցակ», դուք Արցախ այցելելիս որևէ կաշկանդվածություն, վախեր չե՞ք ունեցել արդյոք:

-Երկու տարի առաջ, երբ Արցախից վերադարձա, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանից նամակ ստացա, նա Բադեն Վուրթեմբերգի խորհրդարանի նախագահին դժգոհել էր իմ՝ Արցախ այցի կապակցությամբ և նշել էր, որ ես «սև ցուցակում» կհայտնվեմ և չեմ կարող այլևս Ադրբեջան մուտք գործել: Ես չեմ պատասխանել այդ նամակին՝ չցանկանալով սրել վիճակը: Բայց ես չեմ վախեցել Արցախ գալուց, դա շատ ապահով ճամփորդություն էր, ես հանդիպել եմ շատ հիանալի մարդկանց, պաշտոնյաների, Արցախի նախագահին, որը շատ հմուտ և տաղանդավոր մարդ է, արտաքին գործերի նախարարին, ուսանողների: Եվ շատ կարևոր է գտնել խաղաղ, երկարատև լուծում՝ այս բարդ հակամարտության համար, որը օգտակար կլինի բոլոր կողմերի համար: Եվ մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին: Ես եղել եմ Ստեփանակերտում, այն շատ խաղաղ ու շատ գեղեցիկ քաղաք է: Եղել եմ նաև Մարտակերտում, հանդիպել եմ մարդկանց, եղել եմ նաև մարտական դիրքերից ոչ շատ հեռու: Եվ ես շատ եմ ցավում այն մարդկանց, այն երեխաների ու կանանց, ընտանիքների համար, ովքեր ստիպված են այդ փորձությունների միջով անցնել: Շատ կարևոր է գտնել խաղաղ,երկարատև լուծում: Եվ կցանկանայի աջակցել, ես վարչապետ չեմ, Եվրոպական խորհրդարանի նախագահը չեմ, պարզապես խորհրդարանի սովորական անդամ եմ, սակայն ես կցանկանայի բարձրացնել Արցախի հարցը խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Եվ հետո կտեսնենք, թե դրան ինչ կհաջորդի: Ես շատ դրական եմ տրամադրված:

-Դուք Արցախում, կարծեք թե, շատ բան եք տեսել, Եվրոպական խորհրդարանում ի՞նչ հարց եք ուզում բարձրացնել:

-Եվրոպական խորհրդարանում Մարդու իրավունքների հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ եմ: Ես կասեմ, որ շատ կարևոր է լսել երկու կողմերին, և շատ կարևոր է նաև գտնել լուծում` Արցախում ուժեղացնելու տնտեսական դրությունը: Եթե մենք դա չանենք, չի բացառվում, որ որոշ երիտասարդներ լքեն երկիրը: Երիտասարդ տաղանդավոր մարդիկ պետք է լինեն իրեն ծննդավայրում, և ես այս հարցը կբարձրացնեմ խորհրդարանում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն ցանկանում լսել նման բաներ, չեն հետաքրքրվում, սակայն ես և մյուսները շատ ուրախ կլինենք այս հարցը բարձրացնելով:

-Տեղյակ եմ նաև, որ 2020-ին Արցախի համընդհանուր ընտրությունների ընթացքին հետևելու է գալու Գերմանիայից դիտորական խումբ, ովքեր են լինելու այդ խմբում, և արդյոք Արցախի ընտրություններն այդքան կարևոր են Գերմանիայի համար:

-Ընտրություններին դիտորդական խմբում, կարծում եմ, որ կլինեն Բունդեսթագի անդամներ, հավանաբար երկրամասային խորհրդարաններից «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներ: Կարծում եմ, որ շատ լավ է, որ սերտ կապեր կան Արցախի և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության, խորհրդարանների միջև: Կարծում եմ, որ շատ կարևոր է Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման նկատմամբ ցույց տալ սոլիդարություն։ Կարծում եմ, որ դա շատ լավ գաղափար է, քանի որ մոտ կապեր կստեղծվեն Արցախի խորհրդարանի, քաղաքական գործիչների և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության միջև: Ես և իմ մի քանի գործընկերներ եղել ենք Արցախում, Արցախից մեր կոլեգաները ևս եղել են Գերմանիայում: Սա շատ կարևոր է, ուժեղացնում է երկրների և մարդկանց միջև կապերը: Երկու տարի հետո ես կայցելեմ Արցախի համալսարան, հիանալի կլինի, եթե Արցախի և Գերմանիայի համալսարանների ուսանողների փոխանակման ծրագիր լինի: Սա դեռ գաղափար է, որ ես ունեմ: Այնքան տաղանդավոր մարդիկ կան, և ես ուզում եմ, որ նրանք գան Եվրոպա, հնարավորություն ունենան մի քանի ամիս անցկացնել մեր համալսարաններում և վերադառնալ:

-Ինչպես հասկացա, Արցախի հետ կապված պլաններ ունեք, Արցախի վերաբերյալ որևէ հավելելու բան ունե՞ք:

– Ես համոզված եմ, որ մենք չենք կարող մարդկանց թողնել մենակ: Մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին: Խաղաղ լուծում պետք է լինի: Երիտասարդների համար հնարավորություններ պետք է լինեն: Ես և մեր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ շատ հետաքրքրված ու միանգամայն համոզված ենք, որ պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին: Արցախը քրիստոնեության օրրան է, մենք շատ ընդհանուր բաներ ունենք՝ մշակույթը, կրոնը: Կրոնը մեր ընդհանրություններից է, և մենք չպետք է մոռանանք դա:

-Հայաստանը ներկայում ձգտում է ԵՄ երկրներում վիզայի ազատականացման երկխոսություն սկսել, հետաքրքիր է, թե Եվրոպական խորհրդարանը ի՞նչ կարող է անել նպաստելու այս գործընթացին: Ի՞նչ տրամադրություններ կան այս առումով խորհրդարանում:

-Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ, կարծում եմ, որ նախքան վիզայի ազատականացումը, ամենակարևորն է աջակցել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Առաջին հերթին պետք է երիտասարդներին հնարավորություն տալ, նրանց համար ավելի շատ ու ավելի երկարատև աշխատանքի հնարավորություն ստեղծել, որ նրանք ստիպված չլինեն լքել իրենց հայրենիքը, միգրացիայի դիմել: Եվ հետո հաջորդ քայլը կլինի վիզայի ազատականացումը: Երկու տարի առաջ ես Հայաստանում այցելել եմ «ArmTab» ընկերություն, որտեղ աշխատում էին շատ տաղանդավոր երիտասարդներ: Նմանատիպ շատ ընկերությունների կարիք կա թե Հայաստանում, թե Արցախում: Կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանում վիզայի ազատականացման հարցում դեռ վերջնական որոշում չկա, դեռ բանակցությունները շարունակվում են: Սակայն ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանի տեսանկյունից շատ կարևոր է՝ աջակցել Հայաստանին` այդ թվում առևտրի համագործակցության համար: Դա երիտասարդների համար հնարավորություն է: Տրամադրությունները խորհրդարանում դրական են, սակայն Եվրոպան դեռ հանդիպում է ապօրինի միգրացիայի ներհոսքին՝ Աֆրիկայից, Ասիայից, շատ երկրներից: Եվ մենք պետք է լուծում գտնենք, թե ով կարող է գալ Եվրոպա, ով՝ ոչ: Հազարավոր մարդիկ են գալիս ու գալիս, և դա չի համակարգվում: Անօրինական միգրացիան մեծ խնդիր է, և ես կարծում եմ, որ նախ այդ խնդիրը պետք է լուծենք:

 

Լրահոս
24 Հուն
Հրայր Թովմասյանը խոշոր ոսկոր է ձեր կոկորդում, դադարեցրեք այն կուլ տալու փորձերը․ Գոհար ՄելոյանԵկել է էլիտայի ձևավորման ժամանակը, անպատասխանատվության աստեղային ժամն ավարտվել է․ Զաքարյան «Սադրանք, որն առաջացրեց պոռթկում».Գ.Ծառուկյանն արձագանքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին Եթե պիտի պարոն Միրզոյանը ձեզ զսպի, որ քաղաքական դեգրադացիայի չենթարկվեք՝ ցավում եմ ձեզ համար․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)«Որոշում ես հաղթել, ու հաղթում ես». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել սահմանված կարգով ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾԹալանել են Արևիկ Անափիոսյանի բնակարանը. տարել են ոսկյա զարդեր, բրենդային կանացի ժամացույցներ եւ փողՍպանդանոցները զինվում են. hունիսից կանցնեն գործիՏիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Աստանա»-ի հետՊատրաստ չլինել աշխարհի մարտահրավերներին՝ ձևակերպելով, որ մենք փոքր երկիր ենք՝ սխալ մտայնություն է․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)«Լեքսուսի» վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը. վերջինս տեղում մահացել էՏիեզերական հետազոտություններով զբաղվող սուբյեկտներ ունե՞նք. Միքայել Մելքումյանը՝ նախարարին (տեսանյութ) Եւ կրկին՝ Հանրապետության Հրապարակի տակ թաքնված Հին Երեւանի մասին․ Փաշինյան (տեսանյութ)Երևանը նոր ոստիկանապետ ունի. նա առավել հայտնի է «Կոմիսար Կատանի» անվամբՋորջ Սորոսը մտադիր է 1 միլիարդ դոլար հատկացնել բռնապետերի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարինՀայաստանը կդառնա տիեզերքի ոլորտում գործունեության համար գրավիչ երկիր․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներԲերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. գտել են դանակներ, թմրամիջոցներ, հոգեներգործուն հաբեր (տեսանյութ)Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով կփոխհատուցվի․ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց Խուզարկությունը դեռ չի սկսվել, որովհետեւ Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. ՊաշտպանԸնդունվեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը Ամբողջությամբ ընդունվեց բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Եկատերինբուրգ-Երեւան ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ կանգնակների տվիչի ահազանգի պատճառով«Մետրոպոլ» հյուրանոցի մոտ մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշինՀրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ ԳաբրիելյանըՊՆ ծառայողը КамАЗ-ով դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել դպրոցականին. վերջինս հիվանդանոցում մահացել էԳուցե փողոցային պայքա՞ր սկսեք մեր դեմ․ իմքայլական պատգամավորը՝ ԼՀԿ-ին (տեսանյութ)«Շատ կուզեի տեսնել Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը թույլատրող դատական ակտը»Հայաստանի 5 մարզերում, այդ թվում Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԱստղագուշակ՝ հունվարի 24-ի համար Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներՀրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնումԶենքը որսորդական էր․ «Ժողովուրդ» Կիսանախագահականի թեման՝ օրակարգում․ «Փաստ» Երկիրը մտել է անկառավարելիության մի շրջան. «Հրապարակ»Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ»«Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» «Հրապարակ». Արարատ Միրզոյանի օգնականը՝ վարչապետի խոսնա՞կՎարչապետին տեսնելով՝ պատգամավորները վազելով դահլիճ էին մտնում. «Իրատես» Գողական մեծ «սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Խոսակցությունները վերծանել են. «Ժողովուրդ»Ինչպես է Դեմի Ռոուզը խելքահան անում տղամարդկանց (տեսանյութ)Փղերը փախուստի են դիմել կրկեսից և զբոսնել քաղաքում (տեսանյութ)Մոտ օրերս Երևանը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ըԻլիա Բ-ն հոսպիտալացվել է. բժիշկները պատմել են Պատրիարքի վիճակի մասին Դատաստանի օրվա ժամացույցը 20 վայրկյանով առաջ են գցել «Բաաա, ապե ջան». Մկրտիչ Արզումանյանն արձագանքել էԵղիսաբեթ Երկրորդը հաստատել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը
Ամենադիտված
Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)Ինչ է պատմում Գեորգի Կուտոյանի հարևանը (տեսանյութ) Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) Քաղաքական դեմքերից ովքեր մասնակցեցին Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներՍերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)Ողբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դինՍովորական սպանության կամ ինքնասպանության ձեռագիր չէ. նախկին ոստիկանապետՀայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը՝ տարիներ անց կրկին միասին (լուսանկարներ)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)Ավստրալիան տիեզերքից.նկարը հրապարակել է NASA-ն
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)