Ստուգելու ենք բարձրաստիճան անձանց բարեվարքությունը․ նախարարը՝ սահմանադրական ճգնաժամի մասին
Право«Կան ընթացակարգեր, և դրանք ստանալու են օրենքի տեսք, որով հնարավորություն է տրվելու ստուգելու բարձրաստիճան անձանց բարեվարքությունը»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով սահմանադրական ճգնաժամի և դատավորների չհեռանալու մասին հարցին։
«Այդ խնդրին կարելի է անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների շրջանակում, արդեն անդրադարձել ենք դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի փաթեթով, որով ներդրել ենք կարգապահական վարույթների հարուցման նոր մեխանիզմներ, գույքային դրության ստուգման մեխանիզմներ»,–ասաց Բադասյանն ու հավելեց, որ կարգավորումները վերաբերում են ոչ միայն ՍԴ դատավորներին, այլև ամբողջ դատական համակարգին։
«Ունենալու ենք հնարավորություն ստուգելու բարձրաստիճան անձանց բարեվարքությունը»,–ասաց նա։