Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն ՏԵՍԱՆՅՈՒԹ. ադրբեջանցի տանկիստն օդ է թռչում ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուները և ավիացիոն մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ Գայանե Աբրահամյանը վայր չի դնի մանդատը Նվեր Ծառուկյանը 5 բեռնատար մեքենա է տրամադրել ՊՆ-ին (տեսանյութ) Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Արծրուն Հովհաննիսյան Ռազմական դրության ժամանակ հավաքները և գործադուլներն արգելվում են Ուխտավորները Սուրբ Հովհաննես եկեղեցում աղոթում են Հայոց Բանակի համար ՔՊ-ն ողջունում է ՀՀ-ում գործող կուսակցությունների հայտարարությունը. Սուրեն Պապիկյան Սա մեր վերջին կռիվն է, մեր ու մանուկ կանգնելու ենք և հաղթելու ենք. Սասուն Միքայելյան 

Հայաստանն ու Հորդանանը պատրաստ են լիարժեք իրացնել համագործակցության զարգացման չօգտագործված ներուժը. Այման Ալ Սաֆադի

Քաղաքական

Հայաստանն ու Հորդանանը երկկողմ պատրաստակամ են  գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում համագործակցության դեռևս չօգտագործված ներուժի լիարժեք իրացման համար: Այս մասին Երևանում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադի հետ համատեղ ասուլիսում վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք լավատես ենք հայ-հորդանանյան քաղաքական ու տնտեսական հարաբերություններին նոր մակարդակ հաղորդելու հարցում: Իհարկե, առկա է տարբեր ոլորտներում համագործակցության առավել զարգացման և հարստացման դեռևս չօգտագործված ներուժ: Սակայն այսօր վստահությամբ կարող եմ նշել, որ առկա է երկկողմ պատրաստակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկելու այդ ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ»,-ասաց Մնացականյանն ու նախարարի հետ  հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ուրվագծած հեռանկարները համարեց դրա վառ վկայությունը:

Նախարարները բավականին ընդարձակ քննարկում են ունեցել թե երկկողմ, թե բազմակողմ շրջանակներում, թե ինչպես կարող են ամրապնդել ու խորացնել համագործակցությունը համապատասխան ոլորտներում: Մնացականյանը նշեց՝ կան բավական հետաքրքիր հեռանկարներ՝ և բարձր տեխնոլոգիաների, և ագրոբիզնեսի, և տուրիզմի, դեղագործության և այլ բնագավառներում, որտեղ իրապես հնարավոր է  անել շատ գործնական քայլեր: «Եվ մենք այսօր կարողացանք ուրվագծել այն, ինչ մեզնից է կախված՝ ստեղծել հարթակներ, որտեղ մեր գործարար շրջանակները կկարողանան շատ ավելի կոնկրետ համաձայնությունների գալ: Եվ այդ հեռանկարները չափազանց երևելի են»,-ասաց նախարարը:

Մնացականյանը կարևոր համարեց նաև Երևանի և Ամանի միջև ուղիղ թռիչքների հաստատումը: Նախարարի կարծիքով՝ դա կնպաստի երկկողմ հարաբերությունների սերտացմանը: «Այս հարցով ևս ունեցանք որոշ քննարկումներ և կփորձենք մեր կողմից անել հնարավորը, որ իրականացնենք դա: Դա կնպաստի տուրիզմի զարգացմանը»,-նշեց Մնացականյանը:

Նախարարները քննարկել են նաև միջազգային հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Մնացականյանը վստահ է, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացի:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին Հայաստանի հետ համագործակցության զարգացման համար զբոսաշրջությունը համարում է անկյունաքարային ուղղություն:  « Մենք բավականին համեստ առևտուր ու տնտեսական գործունեություն ենք ծավալում միմյանց հետ: Մենք փորձեցինք գործնական կերպով գտնել այն ասպարեզները, որտեղ համագործակցությունը կարող ենք առաջ տանել: Զբոսաշրջությունը անկյունաքարային այդպիսի ուղղություններից մեկն է »,-ասաց Այման Ալ Սաֆադին:

Նա առևտուրը, դեղագործությունը, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը համարեց ասպարեզներ, որտեղ Հայաստանն ու Հորդանանը կարող են համագործակցել՝ գործնական քայլեր կատարել՝ տնտեսական համագործակցության  ծավալներն աճեցնելու համար:  Նախարարը նաև նշեց՝ շատ հպարտ են, որ շատ կենսունակ հայկական համայնք ունեն Հորդանանում:

« Մենք պետք է համապատասխան նախապատրաստական աշխատանք կատարեք, որպեսզի մեր հարաբերությունները հետայսու առաջ տանենք: Շատ հաջող հանդիպում էր, խոստումնալից ներուժ կա: Երկուսս էլ հաստատակամ ենք  առաջ տանել հարաբերությունները: Մենք երկրներ ենք, որոնք շատ նմանություններ ունեն, պատրաստակամ են ընթանալ ուղիով, որը տանում է դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն »,- ասաց Այման Ալ Սաֆադին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն ՏԵՍԱՆՅՈՒԹ. ադրբեջանցի տանկիստն օդ է թռչումՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուները և ավիացիոն մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ Գայանե Աբրահամյանը վայր չի դնի մանդատը Նվեր Ծառուկյանը 5 բեռնատար մեքենա է տրամադրել ՊՆ-ին (տեսանյութ) Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Արծրուն Հովհաննիսյան Ռազմական դրության ժամանակ հավաքները և գործադուլներն արգելվում ենՈւխտավորները Սուրբ Հովհաննես եկեղեցում աղոթում են Հայոց Բանակի համար ՔՊ-ն ողջունում է ՀՀ-ում գործող կուսակցությունների հայտարարությունը. Սուրեն Պապիկյան Սա մեր վերջին կռիվն է, մեր ու մանուկ կանգնելու ենք և հաղթելու ենք. Սասուն Միքայելյան Ադրբեջանում հայտարարվեց ռազմական դրություն Համերաշխություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին, որոնք կրկին դարձել են Ադրբեջանի հարձակումների զոհԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացեք, կատարեք ձեր պարտականությունը. Արփինե ՀովհաննիսյանԱդրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ Հայաստանը չունի ռազմական գործողություն հրահրելու տրամաբանական որևէ պատճառ. հայտարարություն Որպես ընդդիմադիր պատգամավոր եմ ասում՝ մենք բոլորս այս պահին մի կերպարում ենք․ Տիգրան Ուրիխանյան Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման. նախարարՄիջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ զսպելու Թուրքիայի ապակայունացնող քայլերը. Փաշինյան ՊԲ-ն խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ և ՀՄՄ. ԱՀ ՊՆ նախարարի տեղակալ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ոչնչացվում հակառակորդի անօդաչու սարքը Մենք էլ ունենք էական կորուստներ․ ՓաշինյանՀայաստանի օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցը. Փաշինյան Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ (տեսանյութ) Իտալիայի Պատգամավորների պալատի անդամն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի․ ՓաշինյանԽնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորման ու պատրաստվածությանը. Վայոց Ձորի մարզպետ ԱԱԾ-ն շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ սոցցանցերում կեղծ տեղեկատվության տարածումը չեզոքացնելու համար Ինչ իրավիճակ է Սյունիքում. մանրամասնում է մարզպետը Հունան ՊողոսյանըԱդրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ. Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա՝ այնտեղ ասացի. Յուրի Խաչատուրով Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու Մնացականյանն Էստոնիայի, Կիպրոսի և ԵՄ իր գործընկերներին ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակը Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին. 14 կուսակցությունների հայտարարությունը Իրանի ԱԳՆ֊ն պատրաստակամություն է հայտնում՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համարՍա վճռական և վճռորոշ պահ է. Վարչապետի ելույթը ԱԺ-ումԿադրեր Անվտանգության խորհրդի այսօրվա նիստից (տեսանյութ) ՀՖՖ-ն դադարեցնում է մրցաշարերը Պատգամավորներն ինտենսիվ աշխատանք են տանում բոլոր միջազգային գործընկերների հետ. ՀՀ ԱԺ նախագահ ՆԱՏՕ-ն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել Լեռնային ՂարաբաղումԱրյունաբանական կենտրոնում արյուն հանձնողների մեծ հոսք է (լուսանկար) Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կխուսափեն լարվածությունը սրացնել․ Հունաստանի ԱԳՆ-ն կոչով է հանդես եկել Կոչ եմ արել մեր գործընկերներին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների անխնա գնդակոծությունները և սպանությունները. Լենա ՆազարյանԱյսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը. Ռոբերտ Քոչարյան
Ամենադիտված