Էս ո՞նց եք աշխատում․ Գորգիսյանը՝ փոխնախարարին «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում «Եթե կառավարությունը այսօր չտա դրական պատասխան, 30-40 հոգիս հացադուլ կանենք». ՌԴ մեկնել ցանկացողները սպասում եմ կառավարության պատասխանին Ստեղծվում են նոր համալիր սոցիալական ծառայություններ Արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի ամփոփում. ՀԲՄ «Միջազգային հանրությունը կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին» «Ինչո՞ւ օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ»․ ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների բողոքի ակցիան Իրենց իրավունքն են իրացնում․ Իմքայլական պատգամավորները՝ երեք ուժերի հանրաքվեի մասին Սուրեն Գրիգորյանը՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնին հավակնելու և իմքայլական որոշ պատգամավորների մանդատը վայր դնելու լուրերի մասին Չեմ կարծում, որ ՀՀ-ում եղել է և կա մի իշխանություն, որ կարող է Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման գնալ․ Մարուքյան 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Այման Սաֆադիի հետ (տեսանյութ)

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով նախարար Սաֆադիին Հայաստան կատարած առաջին այցելության առիթով՝ Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ նշել է. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանում և ուրախ եմ այս հնարավորության համար: Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական առումներով: Ձեր երկիրը  գրկաբաց է եղել մեր հայրենակիցների նկատմամբ, և մեզ միավորում է կողք կողքի ապրելու պատմությունը, պետական մակարդակով միասին աշխատելու փորձառությունը: Մենք ունենք շատ խոստումնալից օրակարգ, և հավատացած եմ, որ առաջ կգնանք այն առավել ընդլայնելու ուղիով»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հորդանանի ԱԳ նախարարի այս այցով նոր էջ կբացվի հայ-հորդանանյան բարեկամական հարաբերությունների պատմության մեջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման և տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: 

Համագործակցության հեռանկարների համատեքստում ընդգծվել է առևտրատնտեսական, գիտակրթական, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում գործնական քայլերի ձեռնարկումը, անմիջական դերակատարների ներգրավմամբ համար համապատասխան հարթակների ձևավորումը: 

Երկուստեք բարձր է գնահատվել Հորդանանի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ակտիվությամբ աչքի ընկնող և երկու երկրների միջև կապող օղակ հանդիսացող հայ համայնքի դերակատարությունը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական գործընթացների շուրջ: Նախարար Մնացականյանն Այման Սաֆադիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

Նույն օրն առավոտյան Այման Սաֆադիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էս ո՞նց եք աշխատում․ Գորգիսյանը՝ փոխնախարարին «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում «Եթե կառավարությունը այսօր չտա դրական պատասխան, 30-40 հոգիս հացադուլ կանենք». ՌԴ մեկնել ցանկացողները սպասում եմ կառավարության պատասխանինՍտեղծվում են նոր համալիր սոցիալական ծառայություններ Արցախի նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ Արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի ամփոփում. ՀԲՄ «Միջազգային հանրությունը կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին»Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել «Ինչո՞ւ օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ»․ ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների բողոքի ակցիան«Ադրբեջանում պահեստազորայինների հավաքները մեծ աղմուկով, բոլոր մանրամասներով լուսաբանվում են» Իրենց իրավունքն են իրացնում․ Իմքայլական պատգամավորները՝ երեք ուժերի հանրաքվեի մասինՍուրեն Գրիգորյանը՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնին հավակնելու և իմքայլական որոշ պատգամավորների մանդատը վայր դնելու լուրերի մասինՉեմ կարծում, որ ՀՀ-ում եղել է և կա մի իշխանություն, որ կարող է Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման գնալ․ ՄարուքյանՄոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը Էդմոն Մարուքյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասինԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Հնարավո՞ր է՝ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ, Հայրենիք, ՀՅԴ եռյակինՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմացՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, 39 առողջացում Կտրամադրվեն հատկացումներ ԿԳՄՍՆ ենթակայության կազմակերպություններին՝ նորոգումների և տեխնիկաների ձեռքբերման համար Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ ԲՀԿ-ն՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրաքվեի և Ալիևի հայտարարությունների մասին Օրվա խորհուրդ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի համարԽորհրդարանական ճեպազրույցներ․ ՈՒՂԻՂՀամապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում. 3 կուսակցությունների հաղորդագրությունըՕղակը սեղմվում է Գյումրիի քաղաքապետի շուրջ. «Ժամանակ»«Ժողովուրդ». ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա«Ժողովուրդ». Մրցակցությունն օրեցօր ահագնանում է«Փաստ». Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ«Ժողովուրդ». Oրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է«Փաստ». «Մարտի են գնում միայն»... հավատարիմ «հինգվարդիականները»«Ժողովուրդ». Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո ՔոչունցըՔիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով«Թուրքիան անցնում է բացահայտ քայլերի». ռազմագետ Հրդեհ` Կոտայքի մարզում գտնվող կրակայրիչների արտադրամասում «Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց...». Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարելԴանիայում մեծահասակներն ամբողջովին մերկացել են մանկական շոուի եթերում (տեսանյութ)Անկախության 29-ամյակի միջոցառումների համար ծախսվել է մոտ 133 մլն դրամ Պարո´ն վարչապետ, տարածքի հարցը դեռ չի լուծվել․ «Մեր ժամանակների հերոսը» (տեսանյութ)Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրի անունը Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի Ղազախստանում շենքի վրա պատկերվել է ՀՀ դրոշն ու զինանշանը (տեսանյութ) Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք Շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը. այժմ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակումՊրեմիերա․ Վրեժ Կիրակոսյան՝ «Հայոց զորքը հարթավայրում» (տեսանյութ) Ադրբեջանական ողբերգություն. Դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները Բրազիլիայի ամենասեքսուալ կինն ապահովագրել է իր հետույքը (լուսանկարներ)Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, դա մեր բոլորի երազանքն է. Արայիկ Հարությունյան «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը՝ «Զվարթնոց» տաճարում. ուղիղ
Ամենադիտված