Թաիլանդում շարժվող կարուսելից մարդիկ են ընկել. կան տուժածներ (տեսանյութ)
ՏեսանյութերԹաիլանդում մարդիկ դուրս են թռել շարժման մեջ գտնվող կարուսելից և ընկել հարթակի վրա: Daily Star-ի փոխանցմամբ՝ զոհեր չկան:
Նշվում է, որ միջադեպի պատճառը եղել է ուղևորների ծնկների հատվածում գտնվող մետաղական ցանկապատի կոտրվելը:
Տուժածները վեցն են, նրանց թվում կան նաև երեխաներ: Նրանք շտապ հոսպիտալացվել են: Ընդգծվում է, որ միայն մեկը ոտքի կոտրվածք ունի, մյուսների մոտ թեթև վնասվածքներ են:
Այժմ ատրակցիոնը փակ է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: