Մաքրում են Գրիբոյեդովի արձանի վրա լցված ներկը (լուսանկարներ)
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մարքում են Գրիբոյեդովի արձանի վրա լցված ներկը ներկը:
«Քանի որ Հայաստանում չեմ, դեպքը բաց էի թողել, բայց, քանի որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի՝ լուծումը չուշացավ»,- հրապարակված լուսանկերներին կից գրել է Կուբատյանը։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ներկել է Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը, իր խոսքով, ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկման: