Երևանի 30-ամյա բնակիչը կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել է շուրջ 7.500.000 դրամ (տեսանյութ) Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան Դպրոցում գրականության ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում․ միջին դպրոցում թեմաները բաժանված են ըստ գրական ժանրերի․ ԿԳՄՍՆ Ես այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ. Արտակ Գասպարյան ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն արձակուրդ է գնում Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. հայտարարություն Մասիս Մայիլյանին վերագրել են իր կողմից չարտահայտած մտքեր. Արցախի ԱԳՆ-ի արձագանքը 

«168 ժամ». Պարգեւատրել է ինքն իրեն

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների եւ մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաեւ վարսավիրի հայրը), եւ հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի եւ հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգեւատրում է դուրս գրել։ Ի դեպ, նույն կարգադրության մեջ մարզպետը շռայլորեն 100 տոկոսանոց պրեմիայով նաեւ բաջանաղին՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին է ներառել։

Հաջորդ օրը, ասում են, մարզպետը վերանայել է իր որոշումը, երբ նկատել է, որ կոլեկտիվում չափից ավելի շատ է իր պաշտոնանկության շուրջ բամբասանքներ տարածվում, փորձել է բյուջեի հաշվին սիրաշահել որոշ աշխատակիցների։ Իր մոտ է կանչել աշխատակազմի փաստացի ղեկավարը դարձած իր մտերմուհի Լիլիթ Միրզախանյանին եւ հրահանգել է, որ ողջ աշխատակազմին, բացի իրեն դատի տված երկու անձանցից, 100 տոկոսանոց պարգեւավճարներ փոխանցել։ 

Փորձեցինք մարզպետի սույն կարգադրության հիմքերը պարզել, սակայն դրա մասին պաշտոնական տեղեկատվություն չհայտնաբերեցինք մարզպետարանի պաշտոնական կայքի կարգադրությունների բաժնում կամ հրամաններում։ Ստացվում է՝ մարզպետը բյուջեի հաշվին անձնակազմին սիրաշահելու որոշումը փորձել է թաքցնել ցանկում չներառված անցանկալի դեմքերից, եւ ամենակարեւորը՝ հանրությունից, որին Նոր Հայաստանում հեղափոխականների չկոռումպացված, թափանցիկ կառավարման խոստումներ էին տալիս ու ստիպում անվերապահորեն իրենց հավատալ։

Ի դեպ, մարզպետի համար երկու անցանկալի եւ պարգեւատրումների «անարժան» հերոսներն այն «սեւերն» են, որոնք հանդգնել են դատի տալ մարզպետին։ Մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Հայկ Բադալյանն ու Սոցապահովության բաժնի պետ Նունե Մարտիկյանը, հիշեցնենք, հեղափոխական մարզպետի դեմ դատական հայցերով ընդվզումները սկսել են մարզի բժշկական կենտրոնների (ԲԿ) ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված սկանդալային մրցույթից հետո, որի աղաղակող խախտումների մասին մամուլը հրապարակել է բազմաթիվ անգամներ։

Հիշեցնենք, նշված անձինք բարձր արդյունքներով մասնակցել էին Վեդու եւ Արտաշատի ԲԿ-ների ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված մրցույթին, եւ փաստացի հաղթելու շանսերով հանդերձ՝ նրանց երկուսին էլ թույլ չէր տրվել հաստատվել այդ պաշտոններում՝ զուտ այն պատճառով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանն այդ պաշտոնանկություններն ու նշանակումները հատուկ սցենարով էր իրականացրել, որպեսզի կանխավ իր միջնորդավորած անձանց նշանակի ղեկավար պաշտոններում, ինչպես որ պայմանավորվածությունը եղել է։

Ավելի վաղ, հիշեցնենք, մեր հրապարակման մեջ գրել էինք՝ մարզպետի հարկադրանքով մարզային երեք ԲԿ-ների ղեկավարներն ազատվել էին իրենց պաշտոններից, եւ այս կամայական որոշումներն ավելի քան 10 տարբեր հայցերով այսօր վիճարկվում են վարչական եւ մարզային դատարաններում։

Փորձեցինք այս եւ պարգեւավճարի մասին հարցադրումների պատասխանները ստանալ անձամբ մարզպետ Գարիկ Սարգսյանից, սակայն նա, ինչպես միշտ, խուսափեց ուղիղ պատասխանել 168.am-ի հարցերին։

Հիշեցնենք ՝ ամիսներ առաջ բողոքի մեծ ալիք բարձրացրեց նույն մարզպետի կարգադրությունը՝ իրեն 104,5 %-ով պարգեւատրելու մասին։ Աշխատավարձի 100%-ը գերազանցող պարգեւատրումը՝ սեփական անձի եւ իրեն հաճո 14 ենթակաների համար, իշխանության շարքերում նույնիսկ տարաձայնությունների պատճառ դարձավ։ Բյուջեի հաշվին սեփական անձի ինքնագնահատման 104.5 %-անոց պարգեւատրումն առաջինը հենց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն անօրինական որոշում որակեց. «Մարզպետն իրավունք չուներ իր գրչով կարգադրություն ստորագրել եւ ինքն իրեն իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգեւավճար սահմանել»,- Գարիկ Սարգսյանի ինքնապարգեւատրման մասին ասել էր նախարարը։ Իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ, իր հերթին՝ ասել էր՝ «Մարզպետներն ավելի համեստ պետք է գտնվեին իրենց պարգեւավճար տալու առումով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուկաշենկոն կոչ է արել բելառուսցիներին դուրս չգալ փողոցԻնստագրամյան մոդելն իր տան մեջ դաժան ծեծի է ենթարկվել հարբած հյուրի կողմից (լուսանկարներ)Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել դատական ակտն ամբողջությամբ. ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հայկական կողմի երկրորդ «HARDtalk»-ը. անփութությո՞ւն, թե՞ մեսիջ` ԱրևմուտքինԱնհասկանալի է՝ ՀՀ վարչապետի կցկտուր պատասխանը հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրին. Էդմոն ՄարուքյանՇաքի գյուղում հայտնաբերվել է սմերչՀայտնի է` որքան գումար են վաստակել վերջին մեկ տարվա ընթացքում Պուտինը, Միշուստինը և Մեդվեդևը Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը Էջմիածնում մկրտել են իրենց որդուն (լուսանկարներ)Ինչ է կատարվում ԱԺ-ում՝ համատարած գործազրկության ֆոնինՊոլինա Գագարինան նոր սիրեցյալի հետ հանգստանում է Թուրքիայում Երևանի 30-ամյա բնակիչը կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել է շուրջ 7.500.000 դրամ (տեսանյութ) Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ, հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ. ՀովհաննիսյանՈ՞ւմ թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներինՍատանայի կամուրջը Գերմանիայում (լուսանկարներ)Աննա Սեդակովան ցուցադրել է բարեմասնությունները (լուսանկար) Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում. մանրամասնում է Քաղավիացիայի կոմիտենԱմուսինը սպանել, այնուհետև մասնատել է կնոջ մարմինը Դպրոցում գրականության ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում․ միջին դպրոցում թեմաները բաժանված են ըստ գրական ժանրերի․ ԿԳՄՍՆ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան Ես այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ. Արտակ ԳասպարյանՀաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացրել անփոփոխ թողնել իր՝ 31.07.2020 թ. որոշումը. հայտարարությունԿորեայի լուսարձակող ծաղիկների պուրակները (լուսանկարներ)Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարեւոր միջնորդություն եմ ստորագրել. վարչապետՄեքենայից դրամապանակ գողացած երիտասարդը հայտնաբերվել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն արձակուրդ է գնում Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՀունական «քամիների կղզին»՝ Միկոնոսը (լուսանկարներ)Փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռըՀյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. հայտարարություն Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն նոր առարկա կներդրվիՄասիս Մայիլյանին վերագրել են իր կողմից չարտահայտած մտքեր. Արցախի ԱԳՆ-ի արձագանքը Արարատ Միրզոյանը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ է հանդես եկելՏենց էլի մարդիկ կային․ վարչապետի հումորային ակնարկը Գագիկ Ծառուկյանին Սոֆի Դեւոյանի հմայիչ կերպարըՏեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նախապես թեստավորելը անիրագործելի է․ Տիգրան ՄուկուչյանԿասեցվել է մի շարք երթուղայիների գործունեությունը ԼՀԿ-ի պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին Պարետատունը քննարկում է Հայաստան ժամանողների թեստավորումը հենց օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Ուիլիանը պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ Գերմանիայի հեքիաթային գյուղակները (լուսանկարներ)Օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է բացահայտվել «Ձեր կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը». Սթիվեն Սակուրը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)Օլյա Հակոբյանը՝ ամառային ֆոտոշարքում««Բավարիան» միշտ ֆավորիտ է, բայց «Բարսելոնան» լավագույն ակումբն է»․ ՎիդալԱյսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ մի շարք վայրերում
Ամենադիտված