Մոտենում է ֆուտբոլից հեռանալու իմ ժամանակը. Մեսսի
СпортԿատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 6-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին:
Մրցանակը ստանալուց հետո, ֆուտբոլիստը հայտնել է, որ մոտենում է ֆուտբոլից հեռանալու ժամանակը.
«Աստված ցանկանում է, որ ես ևս մի քանի տարե վայելեմ ֆուտբոլը: Նման պահերը, ինչպիսին այսօր է, շատ յուրահատուկ են, որովհետև մոտենում է ֆուտբոլից իմ հեռանալը: Մեծ ֆուտբոլում ունեմ ևս մի քանի տարի, ցանկանում եմվայելել խաղն ու ֆուտբոլը»,- ասել է Մեսսին: