Ռոնալդինյոն շնորհավորել է Մեսսիին
Սպորտ«Բարսելոնա»-ի նախկին խաղացող Ռոնալդինյոն շնորհավորել է Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ»-ը 6-րդ անգամ նվաճելու կապակցությամբ:
«Հիմա դրանք 6-ն են, եղբայրս: Շնորհավորում եմ արժանի ձեռքբերման համար: Ցավոք, հնարավորություն չունեցա երեկոյի ընթացքում քեզ հետ լինել Փարիզում: Բայց իմ սրտում սեր և հարգանք կա այն զարմանալի մարդու նկատմամբ, որը դու ես»,- թվիթերում գրել է Ռոնալդինյոն: