Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, ոչ մեկը չի կարա ռիսկ անի ինձ նման բան ասի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
ՔաղաքականԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում բողոքեց, որ փորձում է ներդրումներ բերել Հայաստան, սակայն իշխանությունների կողմից խոչընդոտների է հանդիպում:
Նա անդրադարձավ Երեւանի կենտրոնում հյուրանոց կառուցելու պատմությանը, որը ձգվում է տարիներով. «Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավորապես սառեցրել են»: