Հայտնի են Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում
SportԴեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում: Մրցակիցներն են Սերբիայի, Դանիայի և Լատվիայի հավաքականները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:
Հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերի 24-ից 30-ը՝ Սերբիայում։