Մոսկվան եւ Բաքուն փոխզիջման հնարավորություն են տեսնում ԼՂ կարգավորման հարցում. Լավրով
РоссияՌուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չէ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն է ԱՊՀ տարածքում»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այսօրվա եւ երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,-ասել է Լավրովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 2-ին Լավրովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղանրաբաղի շուրջ իրադրության կարգավորման հարցում, բայց ակնկալում է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել հակամարտության լուծմանը: