Անցնող տարին իսկապես հաջող էր. Արթուր Ավետիսյան
SportՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը անցնող տարի հաջողված է համարում:
«Անցնող տարին ինձ համար շատ հաջող էր: Հաջող էր նաև մարզիչների աշխատանքի շնորհիվ: Հիմա աշխատանքներ ենք տանում օղակների վրա իմ վարժությունը բարդացնելու ուղղությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց մարմնամարզիկը:
Ավետիսյանի խոսքով` Վորոնինի գավաթի խաղարկությունում իր ելույթում կային մի շարք բացթողումներ, որոնց վրա ինքը պետք է լուրջ աշխատանք տանի, սակայն ավելի վաղ կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում ունեցած ելույթը գոհացուցիչ է համարում: «Ձգտելու եմ առավելագույնին, չկա մարզիկ, որ չի երազում Օլիմպիական խաղերի մեդալի մասին»,-եզրափակեց նա:
Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում՝ հավաքելով 14.833 միավորով: