Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа «Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц 

Երկրի տնտեսական ռեսուրսի կեսից շատին «նստեցրել ենք տներում», հետո ասում ենք՝ մեր կյանքը չի լավանում. Փաշինյան

Общество

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից եւ նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը եւ առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարագում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը  երեխաներ են: Եվ ես ուզում եմ ձեւակերպել, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության մեր քաղաքական մոտեցումը:

Կարեւոր է, որ Հայասատանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ փոխվի հանրային վերաբերմունքը եւ ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որովհետեւ շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի առանցքային բաղադրիչը կարեկցանքի, գթասրտության զգացումն է: Սա, ինչպես շատ այլ դեպքերում, սխալ բանաձեւ է մարդկանց վերաբերմունքի նկատմամբ: Այստեղ կա  ոչ միայն քաղաքական, այլեւ արժանապատվության, հնարավորությունների խնդիր, եւ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ,  կարծում եմ նաեւ, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք ոչ թե որպես բեռ պետության եւ հանրության կյանքում, այլ պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալ եւ մեծ հնարավորություն:

Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ եւ նաեւ 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ եւ բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետեւաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու եւ իրացնելու հնարավորություն ունենան:

Մեր գործունեությունն ու քաղաքականությունն այս առումով միտված պիտի լինի այս նպատակների իրագործմանը: Ընդ որում, ուզում եմ եւս մի այսպիսի բան ասել. երբ ես խոսում եմ հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ ուզում եմ խոստովանել, որ ինքս անցել եմ այդ փոփոխության ճանապարհով: Ես հիշում եմ մեր առաջին հանդիպումն այժմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Այն ժամանակ ես Ազգային ժողովի պատգամավոր էի եւ տարբեր հանգամանքների բերումով հարցը հասունացավ այնպես, որ ես պետք է զբաղվեմ հաշմանդամություն ունեցող անձանց մի շարք օրակարգերով, եւ երբ տիկին Բաթոյանն այդ հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչներից էր եւ, օրինակ՝ դիմումներ կային, որոնցով բազմաթիվ մարդիկ ֆինանսական աջակցություն, հաշմանդամության նպաստի բարձրացում էին ակնկալում, եւ ես ուղղակի հանդիպումը նախաձեռնել էի այդ թեմաները քննարկելու համար:

Այդ խոսակցության ընթացքում տիկին Բաթոյանը շատ կարեւոր բան ասաց՝ ենթադրենք այսօր մեր պետությունը, հաշվի առնելով օբյեկտիվ հնարավորությունը, եւս 3.000 դրամով բարձրացրեց այդ նպաստը, ի՞նչ է փոխելու դա կոնկրետ մարդու կյանքում, լավ 5.000 դրամով, ենթադրենք 10.000 դրամով բարձրացվեց, ի՞նչ է փոխելու դա մարդու կյանքում, ճակատագրի մեջ ի՞նչ է փոխվելու: Այո՛, մենք եկանք այն եզրակացության, որ մեծ հաշվով ռազմավարական առումով ոչինչ էլ չի փոխելու, հետեւաբար, մեր խնդիրն է այնպես անել, ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որպեսզի մարդն ինքը կարողանա իր հնարավորությունների, տաղանդի շրջանակում ունենալ հնարավորություններ՝ սկսած կրթությունից, ավարտված բիզնես գործունեությունից, էլ չեմ ասում տեղից տեղ շարժվելու հնարավորությունից:

Ես ինչո՞ւ սա շեշտեցի, մտածելով, որ իմ խոսքի առաջին հատվածը կարող է որպես դասախոսություն ընկալվել, ես ցանկացա ասել, որ ընդամենը ինչպես ՀՀ առնվազն շատ քաղաքացիներ, ես էլ այդ ընկալման փոփոխությունների ճանապարհն անցել եմ եւ հասկանալի է, որ ոչ միայն ես, այլեւ մեր կառավարությունը դասախոսի կամ ուսուցչի նման ամբիոնից հրահանգներ տալու կամ հոխորտումներ անելու որեւէ միտում որեւէ հարցում չի ունեցել: Մենք միասին սովորում ենք, սա թերեւս պետք է լինի մեր ամենակարեւոր հատկությունը՝ սովորել եւ գիտենալ ավելին, քան գիտենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Այնուհետեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ այժմ ընթացքի մեջ է հաշմանդամության գնահատման նոր համակարգի ներդրման եւ ծառայությունների մատուցման գործընթացը: Նոր մոդելը եւ ծառայությունների փաթեթի նախագիծը ներկայացվել է միջգերատեսչական քննարկման՝ պատասխանատվությունների շրջանակը հստակեցնելու համար։ Ըստ նախարարի՝ իրականացվող աշխատանքներն ու քայլերը միտված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող պետական քաղաքականությունը բժշկական մոդելի վրա հիմնված լինելու փոխարեն դարձնել սոցիալ-իրավունքահենք, ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:  

Օրենսդրական նոր նախագծով ամրագրվում են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, որոնք ամբողջությամբ համահունչ են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերին։ Նախագծով կարգելվի հաշմանդամության հիմքով խտրականությունը: Դրա ընդունման պարագայում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները` անկախ կազմակերպական-իրավական ձեւից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կպարտավորվեն ապահովել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական եւ այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի եւ շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության եւ հաղորդակցության միջոցներից, հանգստի եւ ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմաններ: Նախագծով կարգելվի հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի այնպիսի հաստատությունների ստեղծումը, որտեղ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, կներդրվի անձնական օգնականի ինստիտուտը։ 

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում արձանագրվել է, որ այժմ Հայաստանում առկա են բազմաթիվ շենք-շինություններ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, մատչելի չեն վերջիններիս համար: Նախարար Բաթոյանը նկատել է, որ 2007 թվականին ընդունված որոշմամբ՝ Հայաստանում կառուցվող յուրաքանչյուր շենք-շինություն պետք է ունենա հաշմանդամություն ունեցողների համար անհրաժեշտ պայմաններ, սակայն, չնայած դրա առկայությանը, բազմաթիվ դեպքերում այդ պահանջը չի պահպանվել:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել հաշվառում՝ հետաքննելու նման դեպքերն ու պարզելու համապատասխան կառույցներն ընդունած պաշտոնատար անձանց շրջանակը՝ իրավական գնահատական տալու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այսուհետ բացառել յուրաքանչյուր նման դեպք եւ ապահովել, որպեսզի բոլոր նորակառույց շենքերում եւ շինություններում լինեն մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար: 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Ես չեմ ուզում մերկանտիլ երեւալ, բայց հաշմանդամության հարցի ամենակարեւոր հարթություններից մեկը երկրի զարգացման ռազմավարությունն է: Երկիրը կարող է զարգացման լուրջ մակարդակի հասնել, եթե զարգացման ամբողջ պոտենցիալն օգտագործվում է: Սա է պատճառը, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանը տարբեր ծրագրերում:

Եթե երկրի տնտեսական ռեսուրսի կեսից շատին, կներեք արտահայտությանս համար, «նստեցրել ենք տներում», հետո ասում ենք՝ մեր կյանքը չի լավանում, մեր տնտեսությունը չի զարգանում, ապա ինչպե՞ս պետք է զարգանա, եթե մեր տնտեսության ռեսուրսի կեսից ավելին ուղղակի տներում փակված է: Սա մեծագույն խնդիր է: Ի՞նչ պատճառով է փակված՝ ավանդությունների պատճառով է փակված, ինչ-որ այլ ձեւակերպումների, արժեքների նենգափոխումների, ոմանց մտածողության սահմանափակ լինելու,  էական չէ:

Բայց չի կարող լինել այնպես, որ երկրի տնտեսական ռեսուրսի կեսը եւ ավելին  բանտարկած լինենք դե ֆակտո կամ դե յուրե, ու մենք ասենք՝ տնտեսությունը չի զարգանում, ինչո՞ւ մենք հզոր պետություն չենք դառնում, ինչպե՞ս է, որ այսքան ջիպեր ունենք լավ համարներով, բայց երկիրը չի զարգանում:

Այս առումով, իհարկե ուրախ եմ, որ երեկ ադամանդի գործարանի բացմումը եղավ եւ այնտեղ հատուկ բաժին կար, որտեղ նախատեսված էր աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Դա շատ կարեւոր է, բայց այդ մարդը պետք է կարողանա ամեն օր գնալ աշխատանքի եւ այլն: Ընդ որում, այստեղ խոսքը միայն  իրենց մասին չէ, տնտեսական ակտիվության առումով: Նաեւ իրենց հարազատների մասին է, որովհետեւ  եթե մարդը մատչելիության խնդիր ունի՝ իր հարազատի գործունեությունը նույնպես սահմանափակվում է, որովհետեւ հարազատը պետք է նրան օգնի, անընդհատ տարբեր կարիքներ հոգա: Ընդհանուր առմամբ, երբ ասում եմ, որ հիմնական ընկալումը գթասրտությունն է կամ  կարեկցանքը, եւ սա որպես ընդհանուր ընկալում ճիշտ չեմ համարում, սա չի նշանակում, թե մարդիկ չկան, որոնց նկատմամբ վերաբերմունքը ցավոք կարող է լինել միայն այսպիսին: Որովհետեւ կան մարդիկ, որոնք անաշխատունակ չեն ընդհանրապես եւ մտավոր սահմանափակումներ ունեն: Այս մարդկանց նկատմամբ մեր քաղաքականությունը, բնականաբար, բոլորովին այլ տրամաբանության մեջ պետք է կառուցվի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն, որ իրենք ասում են, թե 5-10 հազար դրամով հաշմանդամություն ունեցող անձանց նպաստների բարձրացումը նրանց կյանքում ռազմավարական փոփոխություններ չի մտցնելու՝ չի նշանակում, թե կառավարությունն այդպիսի խնդիր չի դնում իր առաջ, որպեսզի նաեւ այս փոքր կոմպոնենտով  կարողանա քաղաքացիների կյանքը մի փոքր բարելավել:

«Ուզում եմ ընդգծել, որ 2019 թվականից մենք արդեն որոշակի փոփոխություններ ունեցել ենք: Եթե չեմ սխալվում,  շուրջ 60 հազար մարդու նպաստներն ավելացել են եւ կենսաթոշակների ավելացումը նույնպես ազդեցություն կունենա, նախորդ տարի նվազագույն կենսաթոշակի ավելացման որոշումը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել: Բայց մեր ռազմավարությունը, եթե կոռեկտ չլինի իմ համեմատությունը, ներողություն եմ խնդրում, բայց ընդհանուր քաղաքական պատկերացումն, ըստ էության, նույնը պետք է լինի, ինչ աղքատության հաղթահարման դեպքում: Երբ աղքատության հաղթահարման պարագայում մենք ասում ենք՝ միայն աշխատանքով է հնարավոր հաղթահարել աղքատությունը, առնվազն աշխատունակ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում եւս միայն աշխատանքով է հնարավոր հաղթահարել հաշմանդամությունը: Այլ բան, որ թե՛ առաջին դեպքում, թե՛ երկրորդ դեպքում պետությունը, կառավարությունը պետք է  ստեղծի իրական պայմաններ, որ այդ մարդիկ աշխատանքով զբաղվելու, աշխատանք ունենալու, աշխատանք ստեղծելու հնարավորություն ունենան եւ սա մեր պատկերացումն է»,- եզրափակել է վարչապետը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного КавказаСтало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкотаАзербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи АрменииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА«Агенты влияния» Запада в Армении. Артур СакунцСтепа Сафарян «соскакивает» с Никола и Анны: откровенный разговор с воскепарцами (видео)Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le FígaroБелорусский рынок закрывается. Первые ласточки «флирта» с Западом
Самое популярное