Նիկոլայ Սարիբեկյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
ՀասարակությունԵրևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը: Այս մասին Սարիբեկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,- գրել է Սարիբեկյանը: